Ծառուկյանը սպառնացե՞լ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրներն տեղեկացրել են, որ օրերս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին եւ ասել, որ չպետք է “խանգարի” իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրվելուն:
Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվել է, թե Մեհրաբյանը ձեւական է դրել իր թեկնածությունը, սակայն վերջինս հայտարարում է, որ ինքը շատ լուրջ պայքարելու է ընտրվելու համար:
Թերթի այն հարցին, թե իսկապես կանչել է Ծառուկյանը, Մեհրաբյանն ասաց.”Ես սուտ բան չեմ խոսի, չի կանչել: Նա ինձ հրավիրել է : Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան ելույթ ունեցեք ու ժողովրդին ասեք. “Ժողովուրդ ջան , կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ: Այս դեպքում համ ժողովրդի ընտրյալը կլինի, համ ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասեց, որ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ շնորհավորեմ: Ու վերջ””: