28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի ոտնահարեք գիտնականներին

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում,  երբ իրեն կոչել են  գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` “Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք”:

Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ և ինչ ասել: Աշխատավորական հորջորջվող պետությունում գիտնականը չպետք է առանձնանար բանվորագյուղացիական դասից և, այդպիսով, հորինվեց “գիտաշխատող” անիմաստ հապավումը:

Ոչ մեկի մտքով չի անցնի դերասանին կամ արտիստին կոչել “բեմաշխատող”, քանի որ բեմի աշխատողներ համարվում են լուսարարը, հուշարարը, հավաքարարը, տեխնիկը և այլոք: Փորձենք բացել գիտաշխատող հապավումը և ինչ կստացվի գիտական աշխատող կամ գիտության աշխատող, երկուսն էլ ոչ հայեցի և անիմաստ:

Միգուցե “գիտության ոլորտի աշխատո՞ղ”,  բայց դա ավելի շուտ վերաբերվում է Գիտության կոմիտեի և Ազգային ակադեմիայի աշխատակազմին, ինչպես նաև ինստիտուտների սպասարկող անձնակազմին:

Առաջին հայացքից թվում է, թե ինչ տարբերություն, թե ինչպես կոչել գիտնականին` դրանից ի՞նչ է փոխվելու: Շատ բան: Բանը հասել է նրան, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանի Հանրապերության աշխատանքային օրենսգրքի համաձայն, գիտական աշխատանքը կապված չէ մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, և ի՞նչ, գիտնականները մտավորական չե՞ն:

Հարցրեք ցանկացած մարդու, ովքեր են մտավորականները, բոլորը առանց բացառության առաջին հերթին կնշեն գիտնականներին, հետո նոր մյուսներին: Այս աղաղակող թյուրիմացության պատճառով գիտնականները զրկվեցին իրենց հավելյալ արձակուրդներից և ներառնված չեն կառավարության սոցիալական փաթեթում:

Շուտափույթ կերպով պահանջվում է վերանայել գիտնականի իրավունքները ոտնահարող  օրենքները:

Կենսաբանական գիտությունների դոկտոր` Հրաչյա Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ