02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայրիկյանի թիկունքից կրակողի ֆոտոռոբոտը կա՞

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ տեսել է հանցագործի դեմքը, որը բաց է եղել: Նախագահի թեկնածուն կցկտուր նշեց` ինչ հիշում է հանցագործի արտաքին տվյալներից` պատմել է իրավապահներին: Կրակողը կանգնած է եղել 20-25 սմ հեռավորության վրա, ձեռքին լաթով “ինչ-որ բան է փաթաթված եղել”: Արդյոք պատրաստ է Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակի ֆոտոռոբոտը: Henaran.am-ը փորձեց տեղեկությունը […]

Ընտրությունը կհետաձգվի՞

Հայրիկյանը մի խումբ լրագրողներին երեկ երեկոյան ասել է, որ դեմ է քվեարակության օրը երկարաժամկետ հետաձգելուն, սակայն չի բացառում կարճաժամկետ` 15 օրով հետաձգելը: Նկատենք, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը սահմանադրության 52-րդ հոդվածով կարող է համարվել անհաղթահարելի խոչընդոտ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Պարույր Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան: Անհաղթահարելի խոչընդոտների հետ կապված […]

Ինքնասպան եղած զինվորը խոսել է մոր հետ. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթի լրագրողը այցելել է բանակում ինքնասպան եղած 1990թ. Վարդան Ավագյանի տուն: “Մայրը ծանր վիճակում էր, կարճ զրուցեցինք ընտանիքի մյուս անդամների հետ, ովքեր  ավելին չգիտեին էլ, կցկտուր պատմեցին Վարդանի  մասին: Նրանց բնութագրմամբ, Վարդանը զուսպ ու հավասարակշռված տղա էր, երբեք նրան արտասովոր վարքով կամ դեպրեսիայի մեջ չեն տեսել: Նա մշտապես ի վիճակի է եղել խնդիրները հարթել, […]

”Ժողովուրդի” ծննդյան նվերը` ԴԱՀԿ

Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ՚” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ […]

Ահաբեկչական քայլ. ՍԴ նախագահի գնահատականը

Քիչ առաջ ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշական կենտրոն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Հարությունյանն այս քայլը գնահատեց ահաբեկչական ակտ` հավելելով, որ դա զուտ պարզ մարդասպանության փորձ չի: ”Մեր պետականության համար սա ոչ միայն ցավալի փաստ է, այլև վտանգ ներկայացնող, եթե մենք շատ արագ չբացահայտենք ու համարժեք […]

Ոստիկանությունը պատրաստակամ է

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար: ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ […]

Սահմանադրական դատարանը պիտի որոշի քարոզարշավի հետագա ընթացքը

Նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվելու է բնական հունով: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը սահմանադրության 52-րդ հոդվածով կարող է համարվել անհաղթահարելի խոչընդոտ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում, Պարույր Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան, իսկ հանձնաժողովը այդ հարցերը քննելու է արագացված կարգով: Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, […]

Ոստիկանությունն ամփոփեց

Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը հերթական անգամ ամփոփեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքները: Կողմերը քննարկեցին նաև բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ […]

Լրագրողներին մոտեցավ Պարույր Հայրիկյանի փաստաբանը /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին Հայրիկյանի անունից շնորհակալություն հայտնեց` աջակցելու համար եւ հայտարարեց, որ Հայրիկյանի եւ հարազատների անունից խնդրում է չաղմկել, չխանգարել բուժհաստատության աշխատանքը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջությանը, ապա ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, թեկնածուի տրամադրությունը լավ է, նույնիսկ կատակներ է անում: “Նրան տեսնել ցանկացողներն այսօր չեն ունենա […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի