02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայրիկյանը պատմել է` հանցագործի դեմքը բաց է եղել /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն ծանր է: Այսօր առավոտյան նա արթանացել է քնից: Բժիշկներն այս պահին հերթական հետազոտությունն են անցկացնում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա բարեկամ եւ գաղափարկից ընկեր Գագիկ Սարուխանյանը, ողջ գիշեր հերթապահել է վերակենդանացման բաժանմունքի մուտքի առջեւ: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: “Մենք կասկածում ենք, որ մահափորձը դեռ կկրկնվի, ուստի հսկում […]

Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի […]

Մանրամասն քննություն է ընթանալու, ոստիկանապետ /վիդեո/

Հնարավոր բոլոր վարկածներով մանրամասն քննություն է ընթանալու: Փետրվարի 1-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց   ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը Սբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանը: Խոսելով վարկածների մասին, ոստիկանապետն  ասաց. «Եկեք եզրակացությունները թողնենք հետո: Բժիշկների հավաստմամբ` Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը մանրազնին քննելու է բոլոր վարկածները: Դեպքից անցել է […]

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս […]

Քրեական գործ Շամշյանին խոչընդոտելու համար

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում […]

Օմբուդսմենը պոռթկաց

Օմբուդսմենի զորակցությունը “Ժողովուրդ” օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ու ՀՀ Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին:  Դատարանի պատճառով այսօր “Ժողովուրդ” օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար […]

Փորձել է բռնաբարելով` կուսությունից զրկել կնոջ ծանոթուհուն

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) Արտաշատ քաղաքի բնակիչ Սամվել Նիկոլյանին մեղավոր է ճանաչել բռնաբարության փորձի և շորթման համար և նրան դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Քննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Համեստ Ավագյանը 2012թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, իր տանը ծանոթուհու՝ Մարինեի (անունը փոխված է) […]

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լսել է Միքայել Մելքումյանին

      Այսօր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում պարզաբանումներ է լսել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից:   Հիշեցնենք, պատգամավորի շուրջ սկանդալ հասունացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում Մելքումյանը “կլիենտին” պատմում է, թե ինքը Երեւանում բավական լուրջ անշարժ գույքի սեփականատեր է` անգամ նշելով կոնրետ հասցեներ: “Ռազմավարական մշակումների կենտրոն” […]

ԱԱԾ-ն ուրվագծում է

“Սիվիլիթասի” դեմ քրեական գործը շարունակվում է, հարցաքննություններ են ընթանում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, ով վերջերս գործի շրջանակներում դարձյալ հարցաքննվել է: “Այժմ ԱԱԾ-ն բռնել է 2009թ.-ին “Սիվիլիթասի”-ի կողմից Մեղրիի 2 գյուղերում իրականացրած ջրամատակարարման մի ծրագրից, խորանալով բոլոր մանրուքների մեջ: ես կարծում եմ, որ սա արդեն չափն անցնել է նշանակում եւ խանգարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի