25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լսել է Միքայել Մելքումյանին

 

 

 

Այսօր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում պարզաբանումներ է լսել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից:

 

Հիշեցնենք, պատգամավորի շուրջ սկանդալ հասունացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում Մելքումյանը “կլիենտին” պատմում է, թե ինքը Երեւանում բավական լուրջ անշարժ գույքի սեփականատեր է` անգամ նշելով կոնրետ հասցեներ: “Ռազմավարական մշակումների կենտրոն” հասարակական կազմակերպությունը դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով` պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը` պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

Հանձնաժողովը որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով ԱԺ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը:

 

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է  նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելուց` մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջը` մինչև հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ