02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայցադիմում է ներկայացրել` նոտարին աշխատանքից ազատելու վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:  Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու […]

Ո՞վ է ասել` Սերժ Սարգսյանին հարց չտաք. հաշմանդամն արտասվեց /ֆոտո, վիդեո/

Ազգությամբ գերմանացի 23-ամյա Լեոնիդ Ֆրիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Եկել էր Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: “Ես հավատում եմ նրան, ուզում եմ մի խնդրանքով դիմեմ, չեն թողնում: Նամակ ունեմ, կօգնես գոնե տեղ հասնի”,-Henaran.am-ի թղթակցին խնդրեց երիտասարդը: Մեր հարցին, թե ո՞վ է ասել` Սերժ Սարգսյանին չի կարելի […]

Սուրենյանցի դատական գործը մտավ նոր փուլ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ գործով այսօր հայտարարեց դատաքննության ավարտի մասին և անցավ դատական վիճաբանությունների փուլին:    “Նոր աջեր” կուսակցության նախագահ Սուրենյանցը մեղադրվում է խարդախության մեջ` իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ […]

Զգուշացեք ոսկի գնելիս

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն անցյալ ամիս 8 000 000 դրամի վարչական տուգանք է կիրառել Երևանի Խորենացի-24 հասցեում գտնվող “Վաղարշ և որդիներ” ՍՊԸ-ի նկատմամբ: Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ներմուծմամբ, իրացմամբ զբաղվող, հարգորոշման ծառայություն մատուցող այս հանրահայտ ընկերությանը տուգանելու պատճառը եղել է այն, որ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն եղել, այսինքն` դրանց աշխատանքի ճշտության […]

”Ժողովուրդ”-ի կողքին են /լրացված վիդեո/

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթն` իր խմբագրակազմով, նաեւ քաղաքացիների մի խումբ, բողոքի քայլերթ են կազմակերպել` թերթի խմբագրությունից շարժվելով Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս ակցիայի միջոցով նպատակ ունեն միջնորդության փաստաթուղթ ներկայացնել դատարան` պահանջելով , որ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրայից հանվի […]

Պոզիտիվ ցուցում է տրված` ներկայացնել բոլոր թեկնածուներին. Աշոտ Մելիքյան

Այն միտումը, որը նկատվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուսաբանման առումով, պահպանվել է նաեւ այժմ` ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում: Հեռուստաեթերը մատչելի է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա , միեւնույն ժամանակ ակնհայտ է համարել, որ բոլոր հեռուստաընկերություններին այսպես ասած`”պոզիտիվ” ցուցում է տրված` ներկայացնելու […]

Անդրանիկ Զատիկյանին թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք: Այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, […]

Յուրացրել է ապահովագրավճարները

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:    Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ում որպես Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները […]

Քասախում որդին սպանել է 89-ամյա մորը

Ոստիկանությունը բացահայտել է, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժ.Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ահազանգվել էր, այլ սպանվել է հարազատ որդու կողմից, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ոստիկանության ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժ.Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ […]

”Ժողովուրդ”-ի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է. Դատական դեպարտամենտի պարզաբանումը

”Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ ”Ժողովուրդ թերթի խմբագրություն” ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի