06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուրենյանցի դատական գործը մտավ նոր փուլ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ գործով այսօր հայտարարեց դատաքննության ավարտի մասին և անցավ դատական վիճաբանությունների փուլին:  

 “Նոր աջեր” կուսակցության նախագահ Սուրենյանցը մեղադրվում է խարդախության մեջ` իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջերս էլ Սուրենյանցը ծեծի էր ենթարկվել Երեւանի սրճարաններից մեկում` ծառայության դիմաց վճարելուց հրաժարվելու համար: Նա ասել էր, թե սրճարանն իրեն պատշաճ ծառայություն չի մատուցել, ինչի համար չի պատրաստվում վճարել:

 Մեղադրող կողմը միջնորդեց ժամանակ տրամադրել իրեն մեղադրական ճառին նախապատրաստվելու համար. դատարանը բավարարեց միջնորդությունը` 5 օր ժամանակ տալով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ