09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պոզիտիվ ցուցում է տրված` ներկայացնել բոլոր թեկնածուներին. Աշոտ Մելիքյան

Այն միտումը, որը նկատվել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուսաբանման առումով, պահպանվել է նաեւ այժմ` ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում: Հեռուստաեթերը մատչելի է ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Այսօր այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա , միեւնույն ժամանակ ակնհայտ է համարել, որ բոլոր հեռուստաընկերություններին այսպես ասած`”պոզիտիվ” ցուցում է տրված` ներկայացնելու բոլոր թեկնածուներին:

‘’Այսինքն, այն պարտավորությունները, որ վերցրել է երկրի ղեկավարությունը միջազգային հանրության առջեւ, երկրի ներսում, այս անգամ որոշել են կատարել: Դա երեւում էր նաեւ խորհրդարանական ընտրությունների շրջանում’’,-նշել է նա:

Նշանակում է արդյոք, որ այս առումով առաջընթաց քայլ է կատարվել: Աշոտ Մելիքյանը համոզված է` ներկա վիճակն , անշուշտ, ավելի լավ է, քան նախորդած ժամանակահատվածներում, երբ ողջ քարոզչամեքենան աշխատում էր իշխանությունների համար, սակայն, Աշոտ Մելիքյանի խոսքով,  մենք առայժմ կարող խոսել անկախ լրատվամիջոցների ինստիտուտի կայացման մասին:

‘’Այն լրատվամիջոցը, որ կարող է կատարել պոզիտիվ ցուցում, կարող է կատարել եւ բացասական` դեստրուկտիվ ցուցում: Մենք կուրախանանք այս մոտեցման համար այն ժամանակ, երբ լրատվամիջոցներն իրենք կորոշեն, որ իրենց գործելաոճը պետք է լինի հենց սա’’,-եզրափակել է Աշոտ Մելիքյանը:

Նշենք, որ այսօր Արեւելյան գործընկերության  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ‘’Գործընկերություն հանուն բաց հասարակության’’ նախաձեռնությունը կազմակերպել էին քննարկում, որտեղ ներկայացվել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտարկումները 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների վերաբերյալ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ կարծիք հայտնեց, որ թեկնածուներին արտահայտվելու բավարար հնարավորություն  է տրված, նույնիսկ` բավարարից էլ շատ.’Այն թեկնածուները, որոնք հանրությանը ծանոթ չէին, այսօր կարողացել են ներկայացնել իրենց ով լինելը, սակայն միայն սա բավարար չէ եւ այստեղ պետք են նաեւ արտահայտած մտքերի ու ծրագրերի վերլուծություններ եւ անաչառ մեկնաբանություններ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ