06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քասախում որդին սպանել է 89-ամյա մորը

Ոստիկանությունը բացահայտել է, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժ.Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ահազանգվել էր, այլ սպանվել է հարազատ որդու կողմից, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ոստիկանության ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժ.Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1962թ. ծնված Ա.Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժ.Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: 

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Առուշան Սարգսյանը կալանավորված է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ