09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանի թիկունքից կրակողի ֆոտոռոբոտը կա՞

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ տեսել է հանցագործի դեմքը, որը բաց է եղել: Նախագահի թեկնածուն կցկտուր նշեց` ինչ հիշում է հանցագործի արտաքին տվյալներից` պատմել է իրավապահներին: Կրակողը կանգնած է եղել 20-25 սմ հեռավորության վրա, ձեռքին լաթով “ինչ-որ բան է փաթաթված եղել”:

Արդյոք պատրաստ է Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակի ֆոտոռոբոտը: Henaran.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ազգային անվատնագության ծառայությունից, որտեղ էլ իրականացվում է  քրեական գործի նախաքննությունը:

Ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել` նախաքննություն է ընթանում: “Կարող եք այցելել գլխավոր դատախազության կայքն ու ծանոթանալ այնտեղ առկա տեղեկատվությանը”,-խորհուրդ տվեց Բաղրամյանը:

Դատախազության կայքում էլ թերեւս նորություն չկա: Մասնավորապես նշվում է, որ 

Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է  ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական  խմբի կողմից ստուգվում է։

 Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաեւ՝ դատաձգաբանական, դատամանրաթելային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միեւնույն տրամաչափի եւս 1 գնդակ։Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ”։

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ