04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրադատարանից հայանպաստ որոշման ակնկալիք կա /վիդեո/

 Եվրադատարանը երեկ սկսել է ՛՛Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի՛՛ գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի ՛՛Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի՛՛ գործի քննությանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ հայանպաստ որոշումներ կկայացվեն:  ՛՛Ձայնագրությունները մեր տրամադրության տակ կան և բավականին հուսադրող են՛՛,-հավելեց Թովմասյանը: Նախարարի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում: Նշենք, որ Ադրբեջանի […]

Եգիպտոսում 5 ոստիկանի են գնդակահարել

Եգիպտոսում դիմակավոր գրոհայինները հարձակվել են ոստիկանական կետի վրա եւ սպանել հինգ ոստիկանի: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքներից մեկում, գրում է Polit.ru-ն: Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի համար պատասխանատվությունը:

Փորձեք գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին. Վ Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Որոշ ԶԼՄ-ների և էլեկտրոնային կայքերի  կողմից   հետևողականորեն և  նպատակային կերպով  շարունակվում են ստահոդ  տեղեկություններ  տարածվել  Վարդան Ղուկասյանի և նրա  ընտանիքի  մասին: Տեղեկատվական ագրեսիայի  շարունակական  այս դրսևորումները  կոնկրետ նպատակ  ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով  արատավորել   Վարդան  Ղուկասյանի  անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ  երեկոյան համացանցում […]

Սեռական օրգանը նկարելու եւ տարածելու համար՝ 1 ամիս կալանք

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր է ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Տեղեկացնում է pastinfo.am-ը: Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ […]

Կիեւում իրավիճակը սարսափելի է դառնում. զոհեր, երկու ցուցարար զրկվել է աչքից /վիդեո/

Հատուկ ջոկատայինները Կիեւում փորձել են քանդել կենտրոնական Գրուշեւսկու փողոցում ցուցարարների տեղադրած բարիկադները, սակայն նրանց դիմադրել են ակտիվիստները, ովքեր սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ, գրում է topnews.ru-ն: Իրավապահների ու ցուցարարների միջև բախումների գրեթե 15 րոպեն մեկ բուժկետեր են դիմում 1-2 վիրավոր,  տեղի լրատվամիջոցները գրում են, որ  2 հոգի զրկվել է աչքից։  Բախումների հետեւանքով արդեն հինգ […]

Հովհաննես Հունանյանին՝ Անուբախ Համբարյանով

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանին փոխարինելու է Անուբախ Համբարյանը: Հիշեցնենք, Անուբախ Համբարյանը Լոռու մարզի ոստիկանության վարչության պետի պաշտոնից վերջերս է նշանակվել փոխնախարար:  Հարցը զեկուցող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այս որոշումը կապված է ոստիկանության կադրային փոփոխություններով:

Պաշտոնանկություններ

Հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: Տեղեկացնում է shamshyan.com-ը: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Վ. […]

Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր”. Հրապարակ

՛՛Օրերս ՛՛Հրապարակը՛՛ գրել էր, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր ղեկավարով հանդերձ։ Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է։ Թիրախում հայտնվել են նոր ՛՛զոհեր՛՛՝ Արագածոտնի և Շիրակի մարզային վարչության ղեկավարները։ Երեկ ոստիկանությունում կես օր տևած կոլեգիայի նիստի ժամանակ ոստիկանապետն այս երկուսի մասով ՛՛ժայթքել է՛՛, […]

Որդին փորձել է խեղդել մորը /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությանը որերորդ անգամ դիմում է որդու ամարդկային վերաբերմունքի զոհ դարձած մայրը` Գոհար Մանուչարյանը: Նախկինում նա խնդրում էր չհրապարակել իր անունը, հետևաբար մենք հաշվի առնելով կնոջ ցանկությունը` պայմանական տառերով էինք ներկայացնում նրան: “Այսօր հերթական անգամ ծեծեց ինձ, երեկոյան դիվիդիով բարձր երաժշտություն էր լսում` ներքևի հարևանը եկավ բողոքեց: Ասեցի` տղա ջան ես` հեչ, բայց հարևաններին մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի