04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարզերից ոստիկա՞ններ են բերվելու մայրաքաղաք

Ըստ տարածված լուրերի, Հայաստանի ոստիկանությունը մարզերից լրացուցիչ ուժեր է տեղափոխել մայրաքաղաք` հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին ուժեղացված ծառայություն իրականացնելու: Հիշեցնենք, որ վաղը Ազատության հրապարակում “Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ” նախաձեռնությունն ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանրահավաք են նախաձեռնել ընդդեմ այս համակարգի: “Ոչ մի ոստիկան այլ քաղաքից կամ մարզից չի տեղափոխվել Երեւան եւ չի տեղափոխվելու: Մայրաքաղաքի ոստիկանական […]

Ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում

Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում: Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և  յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում: 

Սահակաշվիլիի աշխատակազմին մեղադրում են ապօրինաբար բնական գազ օգտագործելու մեջ

Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմին մեղադրել է ապօրինաբար բնական գազ օգտագործելու համար, գրում է gazeta.ru-: Նա ասել է, որ Թբիլիսիում նախագահական նստավայրի մի մասն անօրինական, գազի հաշվիչը շրջանցելու հաշվին բնական գազ է օգտագործել։ Փոխնախարարը նշել է, որ մեծ քանակությամբ գազ է օգտագործվել։ “Մեր տվյալներով՝ վարչակազմը մեկ ամսում […]

Ոստիկանությունը` Վարդան Ղուկասյանի տան խուզարկումից

 ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է. ”Զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս  հերքված խուզարկության չարչրկված  թեմային՝ ”հարստացնելով” ”իրար վրա զենք բարձրացնելու”, ”հայհոյելու”, ”ոտքով հարվածելու”  ստահոդ  ”մանրամասներով”, որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը: Մենք քանիցս  ԶԼՄ  ներկայացուցիչներին հորդորել ենք՝  իրենց ”իրազեկ աղբյուրների” հորինվածքներին […]

Ինչու՞ պատասխանատվության չենթարկվեց նախկին մարզպետը/վիդեո/

Դիզվառելիքի բախշման հետ կապված Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեղադրվել է չարաշահումների համար: Այդ հանգամանքին անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության` ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Ինչու պատասխանատվության չենթարկվեց Արարատի նախկին մարզպետը եւ ընդհանրապես մոտ 200 մլն դրամի փոշիացում է տեղի ունեցել 4 մարզերում: Ստուգումների արդյունքները ուղարկվել են ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական […]

Հայցվոր ոստիկանները խառնե՞լ են ժամը

Վարչական դատարանում այսօր կայանալիք  2013թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված “Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին” ՀՀ ոստիկանության հայցի քննությունը ընդդեմ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի` հետաձգվեց: Գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Թեեւ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր […]

Դավիթը աղջիկ է փախցրել /վիդեո/

Վրաստանում բնակվող Դավիթ Ադամյանը Երևանում ուսանող հայրենակցուհուն մի քանի անգամ ամուսնության առաջարկ էր արել ու մերժում ստացել: Հերթական մերժման արձագանքը աղջկան փախցնելու որոշումն էր:  Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցաքննվել են նախկին եւ ներկա ոստիկանապետերը. Հայկական ժամանակ

Հայտնի ֆինանսական բուրգի գործով նախաքննու­թյան ընթացքում ցուցմունք են տվել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Շիրակի մար­զի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, վերջիննե­րիս որդիները եւ այլք: ”Հայկական ժամանակը”  ներկայացրել է Երեւա­նի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու’ Արմեն Նա­զարյանի եւ սույն գործով վկա Ար­տակ Գալստյանի առերես հար­ցաքննությունը: Գործով վկա Արտակ Գալստյանը նշել է, որ ճանա­չում Է իր հետ առերեսվող […]

Կադրային փոփոխություններ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը ղեկավարվելով ”Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով և Պալատի նախագահի 17.12.2013թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի