18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը` Վարդան Ղուկասյանի տան խուզարկումից

 ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է.

”Զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս  հերքված խուզարկության չարչրկված  թեմային՝ ”հարստացնելով” ”իրար վրա զենք բարձրացնելու”, ”հայհոյելու”, ”ոտքով հարվածելու”  ստահոդ  ”մանրամասներով”, որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը:

Մենք քանիցս  ԶԼՄ  ներկայացուցիչներին հորդորել ենք՝  իրենց ”իրազեկ աղբյուրների” հորինվածքներին ապավինելու փոխարեն դիմել ոստիկանության ՀԿԼ վարչություն, ինչը հավաստի  տեղեկատվություն ստանալու առավել պրոֆեսիոնալ ու վստահելի ճանապարհ է:

Սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են այդ  խոտանված գործելակերպը՝ անհավանական պատումներով թյուրիմացության մեջ գցելով իրենց ընթերցողին:

Ինչպես վերոհիշյալ դեպքում…”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ