17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սեռական օրգանը նկարելու եւ տարածելու համար՝ 1 ամիս կալանք

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր է ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Տեղեկացնում է pastinfo.am-ը:

Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և  հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա  այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև  պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

Մանրամասներն՝ այստեղ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ