04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցուցարարները Կիեւի քաղաքապետարանը փորձել են գրավել կարտոֆիլներով /վիդեո/

Կիեւում ցուցարաները քաղաքապետարանը գրավելիս “կարտոֆիլային հրանոթ” են օգտագործել, տեղեկացնում է Лента.Ру-ն: Կիեւում ստիպված են պետական շենքերը պաշտպանել` շուրջը բարիկադներ կառուցելով:

Բախումներ Ֆիլիպիններում. 40 հոգի մահացել է

Ֆիլիպիններում իսլամական գրոհայինների եւ կառավարական զորքերի միջեւ բախումների արդյունքում 40 հոգի է մահացել, տեղեկացնում է РИА Новости –ն: Բախումները սկսվել են դեռեւս 4 օր առաջ: զոհվածներից մեկը զինվորական է, մնացածը` իսլամիստներ: Ֆիլիպիններում քրիստոնյաների եւ իսլամիսնտերի միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում:

Սահմանադրական դատարանի վրա ճնշում ՝ համազգային գործադուլո՞վ/վիդեո/

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքն ընդունելու որոշումը՝ ժամանակավորապես դադարեցվել է: Սակայն միայն երկու ամսով:  Այսօր Հենարան մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հասարակության բավականին լայն զանգվածներին հուզող խնդրին  անդրադարձան “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը և փաստաբան Նորայր Նորիկյանը: “Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, դա պարզ կդառնա միայն երկու ամիս անց: Սահմանադրական դատարանը […]

Տղամարդը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Բեեր-Շեւի դատարանը 52-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 10-ամյա խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  Ինչպես քննությունը պարզել է, նա աղջկան չի բռնաբարել, սակայն պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարվել երեխայի նկատմամբ: Ընդ որում, երեխայի մայրը, ում հետ 10 տարի ապրել է տղամարդը, տեղյակ չի եղել այդ մասին:

Հիմա չի հանդուրժվելու /վիդեո/

Բանակի  22-րդ տարեդարձի միջոցառումները սկսեցին Եռաբլուրից: Այստեղ էր իշխանական ողջ էլիտան: Պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ քաղաքացիներին, բացի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:  “Տնավարի զրույց ենք ուզում, մեզ երբ կընդունենք”,-հարցնում էին ոստիկանապետին: Վերջինս էլ օգնականներին էր ասում պայմանավորվեն, որպեսզի հանդիպի: Օրվա առիթով ոստիկանապետը միայն խաղաղություն մաղթեց, իսկ այն հարցին, թե պատժելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի […]

Թայլանդում սպանվել է ընդդմիության առաջնորդներից մեկը

Թայլանդում սպանվել է մասսայական ցույցերի կազմակերպիչներից մեկը` Սուտխին Տարատինը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հայտնի է դարձել, որ նա սպանվել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ, հրազենային վնասվածքից: Ընդդիմության առաջնորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: Հիշեցնենք, որ Թայլանդում կրքերը չեն հանդարտվում, ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով նոր ընտրություններ:

Սպանվել է կայարանցի Թևոսիկի եղբայրը

Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի  Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը: Նախնական տեղեկության համաձայն Արամի անհայտ անձը կրակել է Արթուր Սաֆարյանի ուղղությամբ: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց:  Հիշեցնենք, որ հայտնի Թևոսիկը երկամսյա կալանքի տակ է  և գտնվում է  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում:

Կիեւում կրքերը թեժանում են. ցուցարարները գրավում են պետական շինությունները /վիդեո/

Հանգստյան օրերին Կիեւում կրքերն ավելի են թեժացել, ցուցարարները նախ գրավել են երկրի ներքին գործերի նախարարության շենքը, ինչից հետո ոստիկանները ստիպված են եղել լքել տարածքն ու փախչել, գրում է INTERFAX.RU-ն: Ապա ցուցարարները գրավել են արդարադատության նախարարության եւ եւս մի շարք պետական շինություններ: Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել: Հիշեցնենք, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներն Ուկրաինայում […]

Յուրի Վարդանյանի որդին թմրամիջոցը կուլ է տվել

 Փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, […]

Փորձում են ճնշում գործադրել գնդապետի վրա` հիվանդ որդուն բանակ զորակոչելով/վիդեո/

Ազատամարտիկ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող որդուն զորակոչել են բանակ: Վոլոդյա Ավետիսյանի հարազատները ու ընկերները սա դիտում են , որպես քաղաքական հետապնդման մաս: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես անհասկանալի է իրենց համար Վոլոդյա Ավետիսյանի նման պարզ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի