04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լրագրողը ԱԱԾ-ում հերքել է

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել. “168 ժամ” թերթի հունվարի 28-29-ի համարում “Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում” վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. “Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա […]

Ինչի վրա է հույսը դրել ՄԻՊ-ը

Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց ՄԻՊ-ի տարեվերջյան արտահերթ զեկույցը, որը բավական աղմկահարույց էր: Պետրոսյանը նշեց, որ զեկույցում առաջարկել են որոշ օրենսդրական նախաձեռնություններ ԱԺ-ին, որպեսզի հնարավոր լինի նախազգուշացնել դատաիրավական համակարգում առկա վտանգների մասին: Ներկայացումից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, […]

Ռուսաստանում այսուհետ կձերբակալեն անչափահաս մարմնավաճառների հաճախորդներին

Ռուսաստանի քրեական օրենսգրքում հոդված է մտցվել, համաձայն որի` անչափահաս մարմնավաճառների հետ սեռական կապի մեջ մտնողները նույնպես կենթարկվեն քրեական պատասխանատվության: Տվյալ անձանց մինչեւ երկու տարվա ազատազրկում է սպառնում:

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

Կառավարությունն այսօր հերթական նիստում բացասական եզրակացություն տվեց ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՛՛ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագիծն ընդ­հա­նուր առմամբ համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քա­ղա­քականությանը: Այն է՝ սնանկության գործընթացում աճուրդի միջոցով գույք ձեռք բե­րող­նեը պետք է առավելապես ազատվեն ածանցյալ պահանջներով […]

Ամուսինե՞րն են սպանել իրար

ՀՀ ոստիկանությունը  իր կայքում նոր մանրամասներ է հաղորդել Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը […]

Երեւանում գործարար է սպանվել

Ըստ ՀՀ ոստիկանության կայք-էջի, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա: […]

Ախուրյանը ցնցված է դաժան սպանությունից

Ախուրյանում հունվարի 29-ին արձանագրված դաժան սպանության վայրում` Սեւակի թվ 4 փողոցում  այս պահին աշխատում են իրավապահները:”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, նորություն չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը: Նշենք, որ այսօր կեսօրին` ժամը 12-ին մոտ, որդին գնացել է իրենց տուն եւ դուռը փակ է եղել: “Քիչ անց տղան դիմել է օգնության բացել են […]

16-ամյա աղջկան կդատեն ինտիմ MMS-հաղորդագրության համար

 Կանադայում 16-ամյա աղջկան կարող են դատել իր սիրելիին իր ինտիմ լուսանկարները MMS-հաղորդագրությամբ ուղարկելու համար: Աղջիլը մեղադրվում է “սեռականություն” տարածելու մեջ: Նշվում է նաեւ, որ սա առաջին դեպքն է, երբ անչափահասը նման մեղադրանք է ստացվում:

Գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի ջութակը

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում գողացել են Ստրադիվարիուսի 18-րդ դարի բացառիկ ջութակը: Այն գողացվել է տեղի նվագախմբից: Գողը ջութակահարին, ում ձեռքին եղել է ջութակը, էլեկտրաշոկերով հարվածել է, խլել այն ու փախել: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, գողին գտնել առայժմ չի հաջողվել:

Սուդանում Ռուսաստանի հյուպատոսին ու նրա կնոջը վիրավորել են

Սուդանում ՀԱՀ բնակիչը հարձակվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ նրա կնոջ վրա, տեղեկացնում է Reuters-ը: Հայտնի է դարձել, որ ավելի վաղ աֆրիկացին իմացել է, որ իր եղբայրը սպանվել է եվրոպացի ձինվորների կողմից եւ որոշել է այդպիսով վրեժ լուծել եվրոպացիներից: Հյուպատոսն ու նրա կինը դանակի մի քնաի հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն այժմ կայուն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի