25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

Կառավարությունն այսօր հերթական նիստում բացասական եզրակացություն տվեց ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՛՛ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նախագիծը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագիծն ընդ­հա­նուր առմամբ համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քա­ղա­քականությանը: Այն է՝ սնանկության գործընթացում աճուրդի միջոցով գույք ձեռք բե­րող­նեը պետք է առավելապես ազատվեն ածանցյալ պահանջներով դատարան դիմելու խնդրից: ՛՛Միևնույն ժամանակ նշված փոփոխությունները կարող են իրականացվել պայմանով, որ սնան­­կության իրավահարաբերությունները կարգավորող ոլորտում իրականացվեն մի շարք այլ փոփոխություններ, որոնք կերաշխավորեն սնանկության կառավարիչների անկախու­թյունն ու բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանվածությունը, ինչպես նաև գործընթաց­նե­րը ոչ ճիշտ կազմակերպելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կդրվի կառավարիչ­նե­րի վրա՛՛,-ասաց նախարարը:

Միևնույն  ժամանակ նա հայտնեց, որ կառավա­րու­թյունն օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժո­ղո­վի քննարկմանն է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մա­սին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ, որոնցում բացառ­վում է կատարողական թերթի տրամադրումը և նախատեսվում, որ հարկադիր կատարման պետք է ներկայացվեն դատական ակտերը (վճիռներ և որոշումներ): ՛՛Առաջարկում ենք ներ­կա­յացված նախագիծը քննարկել և վերախմբագրել վերոհիշյալ օրենսդրական նախաձեռ­նու­թյան լույսի ներքո՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ