18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ախուրյանը ցնցված է դաժան սպանությունից

Ախուրյանում հունվարի 29-ին արձանագրված դաժան սպանության վայրում` Սեւակի թվ 4 փողոցում  այս պահին աշխատում են իրավապահները:”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, նորություն չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը:

Նշենք, որ այսօր կեսօրին` ժամը 12-ին մոտ, որդին գնացել է իրենց տուն եւ դուռը փակ է եղել: “Քիչ անց տղան դիմել է օգնության բացել են դուռը, հորն ու մորը հայտնաբերել են սպանված: Վատ բան է պատահել, դաժան, իրենց հալով ապրող մարդիկ էին”,-ասաց Իգիթյանը: Նրա պատմելով սպանված ամուսինը` Գարեգին Հակոբյանը կոշկակար էր, կինը չէր աշխատում:

“Ոչ մեկին չոռ չեն ասել, համեստ մարդիկ են, մեկի հետ անգամ չեն վիճել` թեկուզ կենցաղային սովորական հարցով”,-ասաց գյուղապետը` ավելացնելով, որ ողջ Ախուրյանը զարմացած է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ