22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի վրա է հույսը դրել ՄԻՊ-ը

Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց ՄԻՊ-ի տարեվերջյան արտահերթ զեկույցը, որը բավական աղմկահարույց էր:

Պետրոսյանը նշեց, որ զեկույցում առաջարկել են որոշ օրենսդրական նախաձեռնություններ ԱԺ-ին, որպեսզի հնարավոր լինի նախազգուշացնել դատաիրավական համակարգում առկա վտանգների մասին:

Ներկայացումից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ այս զեկույցի մասին շատերը տեղյակ են, ուղղակի առաջին անգամ պաշտոնական է ներկայացվում: ՛՛Հասկանալի է, որ շատ բացասական ռեակցիա է առաջացրել դատական հանրության շրջանակներում ու խիստ քննադատության արժանացավ ու եղան ձեր բացատրությունները: Հիմա մեզ հետաքրքիր է՝ արդյոք ինչ-որ մեխանիզմներ ունեք, որ ոչ թե զուտ լուսավորչական գործառույթ իրականացնեք, այլ մենք ակնկալենք, որ  ինչ-որ բան կփոխվի՛՛,-հարցրեց նա:

ՄԻՊ տեղակալը պատասխանեց, որ սա առաջին զեկույցն էր, որտեղ կոնկրետ փաստերի մասին օրինակներ կան նշված:

՛՛Որոշ ժամանակ անց նորից կնայենք ու կտեսնենք՝ ինչ փոփոխություններ կան՛՛:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը շեշտեց, որ հասկանալի է, որ իրենք այդքան լիազորություն չունեն՝ ըստ օրենքի, որ դիմեն համապատասխան մարմիններին պատժելու համար, սակայն հարկ է  կոնկրետ անուն-ազգանուններով ներկայացնել, թե ովքեր են կատարել:

՛՛Դուք շեշտը դնում եք բարոյականության վրա, որ հետո նույն սխալները չանեն այդ մարդիկ, բայց տեսանք, թե ինչպիսին էր դատական համակարգի արձագանքը: Մենք ուզում ենք հասկանալ՝ կա այլ ճանապարհ, որ այս ամենը չլինի՛՛,-հարցրեց Եսայանը:

ՄԻՊ տեղակալն ասաց, որ դրանով արդեն պիտի զբաղվի Գլխավոր դատախազությունը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ