01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամուսինե՞րն են սպանել իրար

ՀՀ ոստիկանությունը  իր կայքում նոր մանրամասներ է հաղորդել Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ախուրյանում որդին բացելով տան դուռը` հորն ու մորը սպանված է գտել: Ըստ Ախուրյանի, դեպքը ցնցել է բոլորին, քանի որ համեստ ընտանիք էին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ