04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մի ձեռքդ բռնում են, մյուսն ազատ թողնում, հետո վիզդ սկսում խեղդել. ՛՛Դեմ եմ՛՛-ը կդիմի ոստիկանապետին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Դեմ եմ”  քաղաքացիական նախաձեռնության անդամները խոսեցին ոստիկանների ապօրինի գործնեության մասին: Նրանք տեղեկացրին, որ հավաքում են փաստեր, լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ պարզորոշ երևում են ոստիկանների ոչ օրինաչափ գործողությունները: Հավաքված փաստերը շարժման անդամները պատրաստվում են ներկայացնել ՀՀ ոստիկանապետին: Մարտի 7-ին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված Հակոբ Արշակյանը նշեց, որ շարժման առաջին իսկ […]

Գնդապետին չեն կարող կոտրել. հանրահավաք

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց Անկախության տոնից ընդամենը մեկ օր առաջ: Ազատամարտիկը մեղադրվեց խարդախության մեջ և զրկվեց ազատությունից: Ձգձգվող դատական գործընթացները չեն գոհացնում Վոլոդյայի ընկերներին: Ազատամարտիկների և քաղաքացիների մի ստվար զանգված նրան քաղբանտարկյալ է համարում: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախումբը վաղը՝ մարտի 11-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք և երթ: Նախաձեռնության անդամ, հանձնախմբի […]

Գրողների միություն, խաշ ուտողների միություն…կնեղանան

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի քանի փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում, առաջարկվում է Միություն բառի սահմանափակումը հանել: Պատգամավորը տեղեկացրեց, որ խոսքը մի քանի ստեղծագործական միությունների կարգավիճակին չի վերաբերում կամ նախկինում ՛՛պատմություն դարձած՛՛ նրանց գործունեությունն այստեղ ինչ-որ կերպ արտոնելու: Նա տեղեկացրեց, որ ՀԿ-ները […]

Խարկովի կենտրոնում կրակել են մարդկանց վրա, կան զոհեր

Նախօրեին Խարկովի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել, ինչի արդյունքում երկու եղբայր են մահացել, ովքեր հաճախ էին լինում այդ սրճարանում: Եղբայրներից մեկը տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Հրազենային վնասվածք է ստացել նաեւ սրճարանի մատուցողը, ում կյանքը բարեբախտաբար վտանգված չէ: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում են մարդասպանի որոնումները:

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15 հոգու. 5-ը մահացել է /ֆոտո/

Վորոնեժում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի արդյունքում 10 հոգի լրջորեն վնասվել են, 5-ը` մահացել: Ինչպես պարզվել է, 28-ամյա վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Մահացողներից 3-ը` տղամարդիկ են` 20, 27 եւ 31 տարեկան, երկուսը` կանայք` 30 տարեկան: Հարբած վարորդին մինչեւ 9 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ` նախագահի՞ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում խոսելով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման մասին, հիշեցրեց, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները դեռ 90ականների կեսերից պատրաստ են եղել. ՛՛2005 թվականին մենք փլեցինք սահմանադրության տեսլականը՝ նախագահին հնարավորություն տվեցինք քաղաքացիական պաշտոնում նշանակելու մարդկանց: Սա բերում է նրան, որ այսօր գործադիր իշխանության կեսը Կառավարության հետ կապ չունի, օրինակ` Ոստիկանությունը, Հարկային տեսչությունը, դրանք […]

Հրայր Թովմասյանը խոստացել է

 ՛՛Ինձ թվում է՝ Արդարադատության նախարարությունը նախագծի վերջնական փուլին է մասնակցություն ունեցել՛՛,-այսօր Ազգային ժողովում քնարկվող Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախագծի մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ ու նախագիծը պատրաստվել է որևէ նախկին դատախազի կողմից:  ՛՛Օրենքը վերաբերում է Քննչական կոմիտեին, բայց նախագծի կառուցվածքը զգալի չափով կրկնում է դատախազության մասին ՀՀ օրենքին և միասնականության սկզբունքները, […]

Ինչով է պակաս Աղվան Հովսեփյանը. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

՛՛Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկում, գլխավոր դատախազությունը և ընդհանրապես դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից՛՛,-այսօր ԱԺ-ում Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծի քննարկման վերաբերյալ ելույթում կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Նիկոլ Փաշինյանը: Բոլոր այս փոփոխությունները, Փաշինյանի խոսքով՝ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել: Մինչ օրս բացահայտված չեն ոստիկանապետի […]

Հրաժարականներ կլինե՞ն

”Սա կարող է իշխանության համար վերջին շանսը լինել՝ ինչ-որ բան անելու: Եթե երկրում իրադարձություններ լինեն, կարող է այլևս նրանց օգնությունը ՛՛Մարտի1-ի՛՛ սպանության բացահայտման գործում էլ պետք չլինի: Հրաժարվելով ստեղծել այդ հանձնաժողովը՝ իշխանությունը դրանով ասեց, որ այո, մենք ենք արդարադատությանը խոչընդոտող մարմինները՛՛՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ”Մարտի 1՛՛-ի հանձնաժողովի տապալումից: Զուրաբյանի […]

՛՛Ոստիկանությունն անգործության էր մատնված՛՛

“Քաղաքացի դիտորդ”  նախաձեռնության անդամները Մեդիա կենտրոնում ներկայացրին մարտի 9-ի Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերլուծությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունը նշեց, որ  Տավուշի մարզում ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված: “Հերթական անգամ ականատես եղանք այնպիսի գործիքների կիրառմանը ընտրություններին, երբ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված: Հանձնաժողովի անդամները նույնպես, լրագրողներ եւ դիտորդներ կային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի