01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Ոստիկանությունն անգործության էր մատնված՛՛

“Քաղաքացի դիտորդ”  նախաձեռնության անդամները Մեդիա կենտրոնում ներկայացրին մարտի 9-ի Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերլուծությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունը նշեց, որ  Տավուշի մարզում ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված:

“Հերթական անգամ ականատես եղանք այնպիսի գործիքների կիրառմանը ընտրություններին, երբ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված: Հանձնաժողովի անդամները նույնպես, լրագրողներ եւ դիտորդներ կային, որոնց հաջողվեց դիմադրել”,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ ընտրական պրոցեսները Հայաստանում կայացած չեն:

Ինչ վերաբերում է ընդդիմության պասիվությանը, ապա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները չեն հանդիսանում քաղաքական ուժերի օրակարգային հարց ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության համար: Ըստ Սաքունցի, մարզերում աշխատում են քաղաքացիներ, նախաձեռնող խմբեր, որոնք ինչ-որ մեկին առաջադրում են, եւ նա հաջողության է հասնում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ