10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ` նախագահի՞ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում խոսելով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման մասին, հիշեցրեց, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները դեռ 90ականների կեսերից պատրաստ են եղել.

՛՛2005 թվականին մենք փլեցինք սահմանադրության տեսլականը՝ նախագահին հնարավորություն տվեցինք քաղաքացիական պաշտոնում նշանակելու մարդկանց: Սա բերում է նրան, որ այսօր գործադիր իշխանության կեսը Կառավարության հետ կապ չունի, օրինակ` Ոստիկանությունը, Հարկային տեսչությունը, դրանք գործադիր մարմիններ են, դրանք պետք է լինեին կառավարության կազմում:

՛՛Ոստիկանության պետը Կառավարության անդամ չէ, ավելի ցածր է, բայց քանի որ նախագահն է նրան նշանակում, միևնույն ժամանակ ավելի բարձր է… այս աննորմալ զարգացումները էռոզիայի են ենթարկում պետականության հիմքերը՛՛,-հավելեց պատգամավորը:

Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավորի՝ պետք է դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ այստեղ տրամաբանություն չկա: ՛՛Ինչու՞ պիտի վարչապետը չնշանակի քննիչներին հատկապես այն դեպքում, երբ դատավորներին նախագահն է նշանակում: Ո՞նց կարող է միևնույն մարդը նշանակի և՛ էն մարդուն, որ դատում է, և՛ նրան, որ քննելու է այդ գործը, ո՞նց կարելի է էնտեղ տեսնել իրավաբանություն:

Ի վերջո, նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ նախագահի՞ն, խոսքն անձերի մասին չէ, այլ ինստիտուտների, ո՞նց կարող է քննիչին ու դատավորիշանակողը նույն մարդը լինի՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ