Մի ձեռքդ բռնում են, մյուսն ազատ թողնում, հետո վիզդ սկսում խեղդել. ՛՛Դեմ եմ՛՛-ը կդիմի ոստիկանապետին
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության անդամները խոսեցին ոստիկանների ապօրինի գործնեության մասին: Նրանք տեղեկացրին, որ հավաքում են փաստեր, լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ պարզորոշ երևում են ոստիկանների ոչ օրինաչափ գործողությունները: Հավաքված փաստերը շարժման անդամները պատրաստվում են ներկայացնել ՀՀ ոստիկանապետին:
Մարտի 7-ին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված Հակոբ Արշակյանը նշեց, որ շարժման առաջին իսկ օրերից մասնակիցների վրա ճնշումներ են եղել:
Նախաձեռնության անդամները հավաստում են , որ հատկապես վերջին բողոքի ակցիային` ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ, ոստիկանները սադրել եւ հրահրել են բախումները:
“Խփում են տակից, այնպես որ տեսախցիկները չֆիքսեն: Ասում են` դե խփի, ի՞նչ ես ասում: Մի ձեռքդ բռնում են, մյուսն ազատ թողնում, հետո վիզդ սկսում խեղդել, դու ուզած-չուզած մյուս ձեռքդ ես բարձրացնում եւ քիչ է մնում խփես: Բոլորը վիդեոներում կան: Մենք նյութեր ենք հավաքում եւ կներկայացնենք ոստիկանապետին”,- նշեց Հակոբ Արշակյանը:
Ակտիվիստները սպասում են ոստիկանապետի հետ հանդիպմանը: