09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչով է պակաս Աղվան Հովսեփյանը. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

՛՛Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկում, գլխավոր դատախազությունը և ընդհանրապես դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից՛՛,-այսօր ԱԺ-ում Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծի քննարկման վերաբերյալ ելույթում կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր այս փոփոխությունները, Փաշինյանի խոսքով՝ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել: Մինչ օրս բացահայտված չեն ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Ավետիք Բուդաղյանի ու ՛՛Մարտի մեկի՛՛ տասը զոհերի սպանությունները, քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերը.

՛՛Զարմանում ես, որ 21-րդ դարում կա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինզիմի այդպիսի աննկարագրելի աստիճան, և ուրեմն հարց է ծագում՝ նախկին կառուցվածքային փոփոխություններն ինչու որակական փոփոխություններ չեն բերել մեր նախաքննությանը՛՛: Պատճառը Փաշինյանը գիտի՝ ՛՛փոփոխություններն ունեցել են ձև ու չեն ունեցել բովանդակություն, իսկ եթե ունեցել են, ուրեմն եղել են ներիշխանական, ինտրիգային ու ինչ-որ տեղ նաև անձնավորված՛՛:

Անցնելով կոմիտե ստեղծելու նախաձեռնությանը՝ Փաշինյանը նկատեց, որ օրենքը վերնագրված է ՛՛Քննչական կոմիտեի՛՛ մասին, բայց սա իրականում օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու մասին:

՛՛Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ՛՛:

Փաշինյանն ընդգծեց, որ այս կոմիտեն ստեղծելու անհրաժեշտություն ծագեց այն ժամանակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չվերանշանակել Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում: Իսկ սրա պատճառը, պատգամավորի համոզմամբ, այն է, որ Աղվան Հովսեփյանը 15 տարի գլխավոր դատախազ  աշխատելու ընթացքում լուրջ լծակներ էր ձեռք բերել, իսկ նախագահը պիտի ցույց տար, որ առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին:

՛՛Հիմա տեղավորում է, որովհետև չի ուզում, որ Աղվան Հովսեփյանն  իր ստվերային ու այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը՛՛: 

Փաշինյանը նշեց, որ այս օրենքով որոշակիորեն նվազեցվում է  ոստիականպետի ու ՊՆ-ի ազդեցությունը : ՛՛Ըստ ամենայնի՝ նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիացիաներ է նկատում, իսկ մյուսին էլ տեսնում է, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել՛՛:

Փաշինյանը կարծում է՝ նախագահն այս քայլով ուժեղացնում է վարչապետին:  ՛՛Ով ի հեճուկս բոլոր ջանքերի այդպես էլ չի կարողանում ուժեղանալ, բայց մի հատ էլ է լծակ տալիս՝ Հատուկ քննչական կոմիտեի պետի պաշտոնն այս փաթեթով վերցնում է գլխավոր դատախազից ու տալիս վարչապետին: Այնպես որ Աղվան Հովսեփյանը հավատարմության երդում երկու տեղ պիտի տա՝ կառավարությունում ու Բաղրամյան 26-ում՛՛:

 Փաշինյանը  դեմ է քվեարկելու այս նախագծին.

՛՛Եթե մենք բոլորս դեմ քվեարկենք, Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա, կմնա գործազուրկ ու կդառնա բավական երիտասարդ թոշակառու, և երբ որ դառնա բավականին երիտասարդ թոշակառու, մի քանի ամսից կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Հայաստանի դատական համակարգը, ինչ հրեշավոր մեթոդներով են վարում նախաքննությունը, ու նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության:

Գուցե նրա ներուժը այն պակասող դետալն է, որ Հայաստանում իշխանափոխության համար պայքարողներին այդ բաղձալի իշխանափոխությունն անելու համար չի բավարարում, և այս նկատառումներով դեմ եմ քվեարկում, որպեսզի Աղվան Հոսվեփյանն,ի վերջո, միանա հանուն ազատության, արդարության, պայծառ ապագայի մղվող պայքարին, ի վերջո ո՞ւմից է պակաս ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը՛՛:

Հիշեցնենք, մարտիմեկյան հանրահավաքում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ԲՀԿ առաջնորդին ուղղված  ՛՛կոմպլիմենտը՛՛՝ ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց ձեւակերպմամբ, չընդունվեց նրա երբեմնի համակիրների եւ քաղաքական թիմի անդամների կողմից:

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն միացավ Տեր-Պետրոսյանի քննադատների բանակին: Իսկ դժգոհությունը հիմնականում կապված է մարտի մեկի դեպքերին Ծառուկյանի անմիջական մասնակցության շուրջ Տեր-Պետրոսյանի նախկին հայտարարություններից կտրուկ շեղվելու հետ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ