16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը խոստացել է

 ՛՛Ինձ թվում է՝ Արդարադատության նախարարությունը նախագծի վերջնական փուլին է մասնակցություն ունեցել՛՛,-այսօր Ազգային ժողովում քնարկվող Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախագծի մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ ու նախագիծը պատրաստվել է որևէ նախկին դատախազի կողմից:  ՛՛Օրենքը վերաբերում է Քննչական կոմիտեին, բայց նախագծի կառուցվածքը զգալի չափով կրկնում է դատախազության մասին ՀՀ օրենքին և միասնականության սկզբունքները, որ արտացոլվել են այս նախագծում, եթե ճիշտ են դատախազության օրենքի հետ կապված, սրա հետ կապված անընդունելի են՛՛,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը բավական առաջարկներ է արել, ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստացել է, որ դրանք կքննարկեն:

՛՛Այս օրենքում չպետք է դատավարական բնույթի ոչ լիազորություններ ու դրույթներ նշվեն, որպեսզի ապագայում հակասություններ չլինեն քր.դատի հետ՛՛,-նկատեց նա: Ջհանգիրյանը շեշտեց նաև, որ խոսվում է, որ քննիչները պետք է անկախ լինեն, սակայն այդպես չի կարող լինել:  ՛՛Պետք է ունենան բաժնի պետ ու վարչության պետ, քննիչներն իրենց անմիջական ղեկավարը պետք է ունենան: Կոմիտեի ինքնուրույնության ու քննիչի անկախության մասին ենք խոսում, սա անթույլտրելի է, քանի որ քննիչը երբեք չի կարող անկախ լինել, նա գործում է հսկող դատախազի հսկողության տակ, անկախ մարմինը միայն դատարանն է՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ