04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անհետացած ինքնաթիռն առեւանգվել է

Մալազիացի քննիչները կանգ են առել այն վարկածի վրա, որ մեկ շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռն առեւանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից: Այդպես են կարծում նաեւ Մալազիայի իշխանությունները, գրում է Взгляд-ը: Նշվում է, որ ինքնաթիռն առեւանգել կարող էր միայն բարձր որակավորում ունեցող օդաչուն։ Պարզվել է նաեւ, որ կապի միջոցները միտումնավոր են անջատվել ինքնաթիռում, […]

Բախումներ Մոսկվայում. կան ձերբակալվածներ

Մոսկվայում այսօր մոտ 18 հազար մարդ ցույցերի է դուս եկել՝ նվիրված Ուկրաինայի իրադարձություններին: Ցույցերը տարբեր են, մեկին մասնակցում է 15 հազար հոգի` «Ի սատարում Ղրիմի՝ ընդդեմ ֆաշիզմի» անվանումով: Մյուս ցույցին 3 հազար հոգի է մասնակցում, այս ակցիան անվանել են «Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ», գրում է РИАНовости–ն-ն: Երկրորդ ցույցի մասնակիցները վանկարկում են “Պուտինը գող է”: Այս […]

Օհանավանի գյուղապետը դուրս եկավ` “ցրելու”

Արագածոտնի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչները չեն դադարեցնում իրենց պայքարը: Այսօր նրանք փողոց են դուրս եկել` իրենց պահանջը իրականացնելու պահանջով: Նրանց են միացել նաեւ Երեւանից “Նախախորհրդարանի” անդամներ եւ բնապահպաններ: Henaran.am-ի թղթակիցը փորձեց Օհանավանի գյուղապետից ճշտել` այս պահին ի՞նչ է կատարվում: Գյուղապետ՝ Ալեքսան Ալեքսանյանը պատճառ բերելով զբաղվածությունն` ասաց, […]

Վլադիմիր Գասպարյանը հասավ Սյունիք /ֆոտո/

Հ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ […]

Ղարաբաղը պետք է Ռուսաստանին միացնել. Ժիրինովսկի

Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը Ղրիմի հետքերով ցանկանան միանալ Ռուսաստանին, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: “Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ […]

50 միլիոն դրամ թարգմանությունների համար

 50 մլն դրամ կտրամադրվի ՛՛Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ին: Այս որոշումն ընունվեց այսօր կառավարության նիստում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ սա հարկավոր է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացման համար: Նախարարի խոսքով՝ ՊՈԱԿ-ին ներկայացվել է մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր, ՊՈԱԿ-ը պետք […]

“Հարսնաքարի” գործով վճիռը՝ մարտի 24-ին

  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մտավ խորհրդակցական սենյակ եւ մարտի 24-ին կհրապարակի “Հարսնաքարի” գործով  դատավճիռը:  Մարտի 12-ի նիստում  դատարանը մերժեց տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու գործով եւս 4 տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի քաղհայցը քննարկելու եւ լուծում տալու համար դատաքննությունը վերսկսելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության Գարիկ Մարգարյանին,Դավիթ […]

Մերձմոսկվայում հայերի մասնակցությամբ գողությունների շարք է բացահայտվել /վիդեո/

Մերձմոսկվայում բացահայտվել է խոշոր չափի գողությունների շարք, որի շրջանակներում ՀՀ մի քանի քաղաքացիների են ձերբակալել, փոխանցում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»: Հանցախմբի անդամների բնակարաններում հայնաբերվել է կիլոգրամներով ոսկի: Եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:  Ձերբակալվածների անուններն առայժմ չեն նշվում: Տեսանյութը` այստեղ:

Նորածնին թողել է զուգարանակոնքի մեջ

Մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:   Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր`  1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց […]

Ինչու հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը

Ազգային ժողովում քննարկվող Կառավարության ներկայացրած` ՛՛Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրինագծին դեմ է նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նրա համոզմամբ` օրենքի նախագիծն իր առջեւ չի դրել դատավորների անկախ լինելու կարևորագույն խնդիրը, և մի շարք դրույթներ պետք է վերանայել: ՛՛Ես ուզում եմ հիշեցնել, որ դատարանները Սահմանադրությամբ անկախ են համարվում, բայց երբ 2007-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի