18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Հարսնաքարի” գործով վճիռը՝ մարտի 24-ին

  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մտավ խորհրդակցական սենյակ եւ մարտի 24-ին կհրապարակի “Հարսնաքարի” գործով  դատավճիռը:

 Մարտի 12-ի նիստում  դատարանը մերժեց տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու գործով եւս 4 տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի քաղհայցը քննարկելու եւ լուծում տալու համար դատաքննությունը վերսկսելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ