17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու հրաժարական տվեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը

Ազգային ժողովում քննարկվող Կառավարության ներկայացրած` ՛՛Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրինագծին դեմ է նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա համոզմամբ` օրենքի նախագիծն իր առջեւ չի դրել դատավորների անկախ լինելու կարևորագույն խնդիրը, և մի շարք դրույթներ պետք է վերանայել: ՛՛Ես ուզում եմ հիշեցնել, որ դատարանները Սահմանադրությամբ անկախ են համարվում, բայց երբ 2007-ին ընդունվեց դատական համակարգի վերաբերյալ օրենքը, ցավալի բան տեղի ունեցավ: Մենք դատական համակարգի ներսում ստեղծեցինք մի բուրգ, որը ղեկավարում է մեկ մարդ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՛՛:

Ջհանգիրյանը շեշտեց, թե չի հայտարարում, որ նախկինում դատական համակարգն անկախ էր, բայց նախկինում դատական համակարգը համագործակցում էր Գերագույն կամ Վճռաբեկ դատարանի, արդարադատության նախարարի հետ, ինչը քիչ թե շատ ապահովում էր դատավորների անկախությունը:

Ջհանգիրյանը զարմանքով արձանագրեց փաստը, որ արդարադատության նախարարը անտեսում է իր նշած խնդիրները, մինչդեռ ինքն էլ գիտակցում է, որ վերոհիշյալ օրենքը դատական համակարգի համար վատ հետևանքներ է ունենալու:

՛՛Մենք պետք է այնպիսի օրինագիծ բերենք Ազգային ժողով, որ քանդի այդ բուրգը և վերջ տա դատական համակարգի միանձնյա ղեկավարմանը՛՛:

ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի հրաժարականին` նշելով, որ նախկին նախագահն իր հրաժարականով ապացուցեց իր կախվածությունն ուրիշներից: ՛՛Դե, պատկերացրեք` եթե ինքն է կախված ուրիշներից, իրենից կախվածներն ինչ վիճակում կլինեն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ