13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե ես դառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ, թող խուզարկեն. փոխոստիկանապետ

665 դեպքով գրանցած հանցագործությունների նվազում է արձանագրվել 2015 թ-ի առաջին եռամսյակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ 95-ով նվազել է նաև ծանր հանցագործությունների թիվը, 18-ով առանձնապես ծանր հանցագործությունները: Նվազել են նաև գողությունների, ավազակային հարձակումների, ՃՏՊ-ների դեպքերը, սակայն սպանության դեպքերի աճ է գրանցվել՝ թվով […]

Հանդուրժողականության պակաս կա մեր հասարակության մեջ. նախարարը՝ Քարդաշյանից

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան դրական է համարում և չի հասկանում ստեղծված աժոտաժը նրա այցի շուրջ։ «Ինձ համար անհասկանալի է աժիոտաժը հասարակության տարբեր խավերի կողմից, հանդուրժողականության պակաս կա մեր հասարակության մեջ։ Մենք ամեն ինչ այնքան սուր ենք ընդունում, որ կարելի է ավելի հանգիստ տանել»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում […]

Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները՝ որոշում եմ. 1. Արթուր Սմբատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]

Խարդախը բռնվեց

Ապրիլի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Վարչապետը շնորհավորեց Վլադիմիր Գասպարյանին

Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը: Համաձայն այս որոշման՝ թույլատրվում է Ոստիկանության պետին՝ ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհները հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N […]

Ոստիկանները Մարոկոյից Հայաստան տեղափոխեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին

Ապրիլի 15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտրեպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խումբը Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյի թագավորությունից Հայաստան է տեղափոխել 1967 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով: 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան […]

64 ամյա Անահիտը վերջապես ձերբակալվեց

Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Րաֆֆու փողոցի 39 շենքի մոտից բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն, ով 2014 թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Թուրքերը պապիս պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ

Մանուկ Մինասյանի պատմությունը 1906թ., Կարս 78-ամյա Ալևտինա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Ալևտինայի պապի պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ: Չբավարարվելով դրանով երեխաների մորը փախցրել և տարել են իրենց հետ`վշտացող երեխաներին թողնելով սպանված հոր դիակի մոտ: «1915թ. պապիկիս` Հարություն Մինասյանի ընտանիքն ապրել է Կարսում: Հայրս եղել […]

Խաբեությամբ վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն

Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1978 թ. ծնված Գրիգոր Կ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին Կոշ գյուղի բնակիչ ոմն Ռոման խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն, որի դիմաց պետք է վճարեր 420.000 դրամ, սակայն մինչև օրս չի վճարել նշված գումարը:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի