13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է

Ապրիլի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունն ու բարձր գնահատեց գործընկերության արդյունքները: Ոստիկանության պետի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և ոստիկանության ու «ԱՐՄԵՆԻԱ Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ի միջև […]

Պապի ելույթից հետո թուրքերն ընկել են հայ ընտանիքների հետեւից

Ապրիլի 12-ին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է, հայտնում է Ermenihaber.am-ը: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ […]

Գառնու տաճարում սուրբ ջուր է ցանել և ցանկացել խաչ նկարել. կալանավորեցին

2014թ. եպտեմբերի 17-ին Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն, ով ռուսական ուղափառ եկեղեցու քարոզիչ է, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և տաճարի պատի վրա կարմիր ներկով գրել է «в мире идол ничто» (թարգմանությունը` աշխարհում կուռքը ոչինչ է): Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Մաքսիմը Վրաստանից ժամանած է եղել Հայաստան` տեղի հուշարձան սրբավայրերը տեսնելու համար: Իմանալով, որ […]

Տուն առ տուն մորթում էին ու խոշտանգում

Թագվոր Քերոբյանի պատմությունը 1903 թ., Գոնյա Սոֆի Քերոբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր՝ ԹագվորՔերոբյանի պատմությունը: Նա 12 տարեկան է եղել, երբ թուրք հրոսակներըներխուժել են տուն ու կոտորել նրա բոլոր հարազատներին, իսկ քրոջը տարել իրենց հետ: «1915 թվական: Ապրիլի 24: Գոնյա: Օսմանյան Թուրքիան գագաթնակետին էր հասցրել իր արյունալի ոճրագործությունները: Իմ պապիկի հայրը՝ Թագվորը, որը տասներկու […]

Առեւանգել են եւ ծեծել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ Շիրակի մարզային վարչության, Արթիկի և Մուշի բաժինների ծառայողները ապրիլի 16-ին, ժամը 23.30-ին, Փոքր Մանթաշ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով, բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Արա Գ.-ին, 1986 թ. ծնված Գոռ Բ.-ին և 1983 թ. ծնված Էդգար Գ.-ին:  Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել էր «K 6.92» […]

Գիշերային խոշոր ավտովթար . 2 զոհ /վիդեո/

Այսօր Մոսկվայի ՄԿԱԴ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, միանգամից 20 մեքենա իրար են բախվել, ինչի արդյունքում մեքենաներից մեկն ընկել է ջուրը: Վթարի հետեւանքով 2 հոգի մահացել է, մի քանի հոգի` վիրավորվել, հայտնում է ТАСС գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին:

Գնդապետը հացադուլի նստեց /վիդեո/

Ապրիլի 16-ին Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքում ազատամարտիկները հայտարարել էին, որ այսօրվանից 50 հոգի նստացույց եւ հացադուլ է սկսելու Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Նախօրոք հայտարարված հացադուլը չի լինելու, հացադուլ հայտարարեց  միայն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Գնդապետը հացադուլի կնստի ՄԻՊ գրասենյակի մոտ, ապա կգնա տուն, որտեղ կշարունակվի հացադուլը: Հացադուլը հրապարակային բնույթ կկրի միայն […]

Նոր մանրամասներ Գյումրիի դաժան սպանությունից

Գյումրիում դաժանորեն սպանված Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության քրեական  գործով  հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։ ՀՀ քննչական կոմիտեն  տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալների համաձայն՝ 2015 […]

Սեֆիլյանն ազատ չի արձակվի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, փաստաբաններն այսօր բողոքարկելու են նաեւ Հիմնադիր խորհրդարանի մյուս կալանավորված անդամների նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի