13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ազատություն հերոսներին. բողոքի ակցիա Բելգիայում ՀՀ դեսպանատան մոտ /վիդեո/

Բրյուսելում ՀՀ դեսպանատան դիմաց բրյուսելաբնակ հայերն ապրիլի 20 ին բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ապրիլի 7 ին տեղի ունեցած Հիմնադիր  Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի,  Պավել Մանուկյանի,  Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ապօրինի ձերբակալությունների: Դիմում – բողոքում ասվում էր՝ Նրանց  նկատմամբ  պարտադրված  շինծու  մեղադրանքն  ու առավել ևս  ձերբակալությունը, չունի ոչ մի հիմք  ևդատապարտելի է: Կոչ ենք անում  հայ հայրենասերներին դադարեցնել զսպված կեցվածքը, որն այս պահին հավասարազոր է հանցանքի  և գնալ Ժիրայր Սեֆիլյան – Պավել Մանուկյան հայ տեսակի ետևից : Ի՞նչ ենք պատասխանելու մեր երեխաներին,  երբ նրանք հարցնեն, թե ինչու են ազգի հերոս և նվիրյալ հայորդիներըգտնվում բանտերում: Ուշքի եկեք : Հայ ժողովրդի  դարավոր երազանքի  մասին են խոսում մարդիկ, որոնք  իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին,սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կա ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այսռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որըհայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է: Ապրիլի 24ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավականառումով առնվազն անհեթեթություն է : Պահանջում ենք, որ Հայաստանում գործող Եստաբլիշմենտն  անհապաղ  ազատ արձակի մեր ազատամարտիկներին: Ձեռքներդ հեռու մեր ազատամարտի հերոսներից :

Իրարանցում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց

«Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչներն ակցիա են փորձել անցկացնել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ հյուրանոցում գտնվող բազմաթիվ արտասահմանիցի հյուրերին իրազեկելու Հայաստանի քաղբանտարկյալների մասին: Կանանց ակցիան խոչընդոտվել է ոստիկանների կողմից. նրանց մոտեցած ոստիկանները մոտեցել են պատռել են նրանց պաստառները և փորձել են հեռացնել հյուրանոցի դիմացից:

Ցեղասպանագետը հայերին առաջարկում է ներգրավել «Playboy»-ի աստղերին

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել համաշխարհային կազմակերպություն, որը կկոչվի ցեղասպանությունից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն և առաջարկում է հենց հայ ժողովրդին առաջնորդել այդ կազմակերպությունը: Նման առաջարկով նա հանդես եկավ այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Այդ կազմակերպությունը, ըստ նրա, կարող է կարևոր դերակատարություն ունենալ կյանքի իրավունքի անունից գործող ժողովուրդների […]

Բերման է ենթարկվել Անի Նավասարդյանը

Այսօր  ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանին, ով մի խումբ երիտասարդների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ակցիա էր անցկացնում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ: Անի Նավասարդյանը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելգիայում

Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը: Խաչքարն օծվեց […]

Հայտնի է դարձել, թե ինչ է ասելու Օբաման ապրիլի 24-ին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: […]

Քննչական կոմիտեն տարել է. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ­ներին հաջողվել Է հարցաքննել երրորդմասցի Լյովիկի ընկերոջը՝ Վարդան Կարապետյանին: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել մարտի 31-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իր տան մոտ:  Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը. /ուղիղ/

Այսօր առավոտյան Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խորհրդաժողովին քննարկելու են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարը ցեղասպանությունների դեմ ողջ աշխարհում։ Ուղիղ հեռարձակումը՝ Հանրային ռադիոյի  

Գլխով՝ քթին, դանակով՝ կրծքին. Նորայրը փորձել է սպանել Թեհմինեին. Ժամանակ

Ժամանակն անդրադարձել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նորայր Էլյազյանի գործի դատական քննությանը: «27-ամյա Նորայրը մեղադրվել է սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմինը Նորայրին այդ մեղադրանքն առաջադրել էր այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերով վիճաբանության ժամանակ կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ծալովի դանակով հարվածներ է […]

«Այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել»

Մեծարգո՛ հյուրեր, Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու և ձեր կարևոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի: Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված