30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանը պիտի մաքրի արյան բիծը թուրքերի վրայից /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանի կարծիքով, Ցեղասպանությունը ոչ թե ողբի համար է, այլ ոգեկոչման: Նրա խոսքով, այն պահից , երբ աշխարհի գագաթաժողովում հնչեց Հայ դատի պահանջը պետության, մեր իշխանության բարձրագույն անձերի կողմից, այդ պահից Ցեղասպանությունը մենաշնորհ չի եւ դուրս եկավ հայության սահմաններից: Հայաստանը Թուրքայի հետ միշտ խոսել է  վարագույրի կամ պատնեշի հետեւից:

“Ֆուտբոլային քաղաքականությունը, որ արեց մեր երկրի նախագահը, ողջունելի քայլ էր: Կարծում եմ, որ տեղին կլինի իրար հետ խոսել ճակատ առ ճակատ, բայց ոչ իրենց պայմաններով: Պատմական փաստերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, ստացվում է այնպես, որ հանձնաժողով պիտի ստեղծվի պարզելու, թե  արեւը արեւելքից է դուրս գալիս: Անհերքելի ճշտմարտությունների համար պայմաններ չեն առաջադրում”,-ասաց արձակագիրը:

Թուրքական իշխանությանը մասնավորապես վարչապետ Էրդողանին պատմական առաքելություն է վերապահված այսօր՝ վերցնելու արյան բիծը թուրքերի վրայից եւ ճանաչելու ցեղասպանությունը: “Եթե դա ինքը չի հասկանում, ապա դա թուրք ժողովրդի դեմ է”,-եզրափակեց արձակագիրը:

Ռազմիկ Դավոյանի խոսքը մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ