13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոտարներն էլ

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ուղեկցությսմբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացրեցին է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Պալատից հաղորդում են, որ մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Հարգելի համաքաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին, ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: 

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

ԵԽԽՎ-ում իր աշխատանքներն է շարունակում երեկվանից մեկնարկած գարնանային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, բայց մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձևաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարևորագույն հարցեր: Ապրիլի 20-ին Ազատ քննարկման ձևաչափում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ցեղասպանության ճանաչման, պատմական […]

Հայերը գրավել են Հաագայի երկինքը /ֆոտո, վիդեո/

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում ավելի քան 1500 ցուցարարներ էին հավաքվել Spuiplein հրապարակում, որտեղ անմոռուկի նկարով ու սերմերով լի բազմաթիվ փուչիկներ  արձակվեցին երկինք: https://www.youtube.com/watch?v=7VOWp5zcvMc https://www.youtube.com/watch?v=M46CYlh4w50 https://www.youtube.com/watch?v=MPY322DO-RI https://www.youtube.com/watch?v=FJkV7aOq5Wc https://www.youtube.com/watch?v=VQHtX87X5Q0 https://www.youtube.com/watch?v=KBsndBSVbg0 https://www.youtube.com/watch?v=2jNj7wzXt7M https://www.youtube.com/watch?v=2jNj7wzXt7M https://www.youtube.com/watch?v=f0yyOuCJIwQ https://www.youtube.com/watch?v=Y2a_0Pnl7_M https://www.youtube.com/watch?v=7djK8DmC0eU https://www.youtube.com/watch?v=qFNRo-6ia50 https://www.youtube.com/watch?v=sFGV9YufQrg https://www.youtube.com/watch?v=kt6Olb_ue0o https://www.youtube.com/watch?v=-eO0dbZZC74 https://www.youtube.com/watch?v=fWZc31fEHhQ https://www.youtube.com/watch?v=aH4PJglawaw

Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կազմակերպած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ […]

Հավատն առանց գործերի մեռած է. Ֆրիտյոֆ Նանսեն

«Անհրաժեշտ է, որպեսզի դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և միշտ հիշենք, որ սերն ու համբերությունը առաքինությունների անտառի ամենագեղեցիկ ծառերն են: Շատերն են մտորում «կրոն» կամ «հավատ» ու «բարի գործեր» հասկացությունների մասին, բայց քչերն են խորամուխ լինում դրանց էության մեջ և գործում ըստ գործադրվող հավատի: Ճշմարտությունն այն է, որ մարդկությանը […]

Չկասկածես ամուսնուդ հնարավորություններին. զինծառայողը դատապարտվեց

Դատարանը 23-ամյա զինծառայող Ալեքսանդր Յուզբաշյանին հանցավոր  է ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 147-րդ  հոդվածի 1-ին մասով, այն է՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, և նրան դատապարտել տուգանքի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝  50.000 դրամի չափով: Իրեղեն ապացույց «Տոշիբա» մակնիշի դյուրակիր համակարգիչը կվերադարձվի սեփականատիրոջը՝ Հ.Հակոբյանին, իսկ «Նոկիա» մակնիշի բջջային հեռախոսը՝ ամբաստանյալի կնոջը՝ Քրիստինային: Տեղեկացնում է iravaban.net-ը: Ալեքսանդր Յուզբաշյանին մեղադրանք է […]

Պահանջում ենք, որ Էրդողանը՝ ցեղասպանություն բառը գործածի. քուրդ իրավապաշտպան /վիդեո/

Ապրիլի 24-ին ընդառաջ ներկայացնում ենք մեկ տարի առաջ Ծիծեռնակաբերդում կատարված տեսանկարահանումներից որոշ հատվածներ: Ցեղասպանության հուշահամալիր իրենց հարգանքի տուրքն ու ցավակցությունները հայ ժողովրդի հետ կիսում են օտարազգիները:  “Մենք պահանջում ենք, որ Թայիփ Էրդողանը Ցեղասպանություն բառը գործածի և հայերից ներողություն խնդրի”,-ասում է Եվրոպայի ժողովրդավարական և խաղաղության  մեջլիսի համանախագահ և քուրդական ազատագրական շարժման անդամ Ռոժդա Յիլդրամը: “Հայոց ցեղասպանությունը […]

Ազատ չեն արձակվի

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Գարեգին Չուգասզյանի մասով բերված վերաքննիչ բողոքի քննությունը այս պահին դեռևս ընթանում է, իսկ Վարուժան Ավետիսյանի մասով վերաքննիչ բողոքը դատարանը կքննի երկու օրից։ Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի