Ազատություն հերոսներին. բողոքի ակցիա Բելգիայում ՀՀ դեսպանատան մոտ /վիդեո/
Բրյուսելում ՀՀ դեսպանատան դիմաց բրյուսելաբնակ հայերն ապրիլի 20 ին բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ապրիլի 7 ին տեղի ունեցած Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ապօրինի ձերբակալությունների:
Դիմում – բողոքում ասվում էր՝
Նրանց նկատմամբ պարտադրված շինծու մեղադրանքն ու առավել ևս ձերբակալությունը, չունի ոչ մի հիմք ևդատապարտելի է:
Կոչ ենք անում հայ հայրենասերներին դադարեցնել զսպված կեցվածքը, որն այս պահին հավասարազոր է հանցանքի և գնալ Ժիրայր Սեֆիլյան – Պավել Մանուկյան հայ տեսակի ետևից :
Ի՞նչ ենք պատասխանելու մեր երեխաներին, երբ նրանք հարցնեն, թե ինչու են ազգի հերոս և նվիրյալ հայորդիներըգտնվում բանտերում:
Ուշքի եկեք : Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին,սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կա ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այսռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որըհայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է:
Ապրիլի 24ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավականառումով առնվազն անհեթեթություն է :
Պահանջում ենք, որ Հայաստանում գործող Եստաբլիշմենտն անհապաղ ազատ արձակի մեր ազատամարտիկներին: Ձեռքներդ հեռու մեր ազատամարտի հերոսներից :