03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնի է դարձել, թե ինչ է ասելու Օբաման ապրիլի 24-ին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

«Այն, որ նախագահ Օբաման զիջեց Թուրքիային, ազգային ամոթ է: Ավելի պարզ ասած՝ դա դավաճանություն է ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանն ու ընդգծել.

«Մինչ ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին, նախագահ Օբաման, ցավոք, մեր երկրի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ի պաշտպանություն ճշմարտության, այլ մեկ այլ երկրի տաբուի կանոնը պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահի պաշտոնում  ընտրվելու համար Բարաք Օբաման 2008 թվականի հունվարի 19-ին խոստացել էր 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը Ցեղասպանություն ճանաչել.

«Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը»,-ասել է Օբաման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ