06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Բուլղարիայի 12 քաղաքներում

Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքին հայտնեց Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) նախագահ Հարություն Հովսեփյանը: «Բուլղարիայի տարբեր քաղաքներում դեռ այս տարվա սկզբից տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Սակայն ապրիլի 23-ին և 24-ին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակվել են հայկական կայքում, 12 քաղաքներում տասնյակ միջոցառումներ են տեղի ունենալու: Բոլոր Հայկական եկեղեցիներում ուղիղ եթերով հեռարձակվելու է Հայ նահատակների սրբադասման արարողությունը, տեղի են ունենալու երթեր և ոգեկոչման արարողություններ»,- նշեց ԲՀՄ նախագահը: 

Հարություն Հովսեփյանը տեղեկացրեց, որ ԲՀՄ նախաձեռնությամբ առաջին անգամ Բուլղարիայում ապրիլի 23-ի երեկոյան Վառնայում անցկացվելու է ջահերով երթ: «Միությունը արդեն իսկ ապահովել է 100 հատ ջահեր, որոնցով հարյուրից ավելի հայեր և բուլղար բարեկամներ Հայկական եկեղեցուց, առաջնորդությամբ Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի, երթով հասնելու են մինչև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որտեղ ոգեկոչման միջոցառում է կազմակերպված»,- նշեց պ-ն Հովսեփյանը:

Բուլղարիայի հայերի միության նախագահը իր հիացմունքը արտահայտեց Վելիկո Տրնովո քաղաքի համալսարանի Ուսանողական խորհրդի հանդեպ: «Վելիկո Տրնովոն Բուլղարիայի հնագույն մայրաքաղաքն է եղել, սակայն այսօր այնտեղ չկա հայկական համայնք: Բայց շնորհիվ տեղի համալսարանի Ուսանողական խորհրդի այնտեղ ևս մի քանի օր միջոցառումներ են կազմակերպվել՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին: Նրանց մեջ չկան հայ ուսանողներ, բոլորն էլ բուլղար են: Մենք խորապես զգացված ենք նման վերաբերմունքից: Մշտական կապի մեջ ենք նրանց հետ և հարկ եղած դեպքում փորձում ենք օգտակար լինենք նրանց այդ հայամետ գործունեությանը», -շեշտել է Հարություն Հովսեփյանը:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ կլինեն Վառնայում, Սոֆիայում, Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում, Վելիկո Տրնովոյում, Պազարչիկում, Խասկովոյում, Շումենում, Դոբրիչում, Ստարա Զագորայում և Չիրպանում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ