20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը այսօր էլ ազատ չարձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ մայիսի 5-ին ժամը 15.30-ին։

 Հիշեցնենք, որ տուժող կողմը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ ավելի խիստ պատիժ նշանակել.«Առաջին ատյանի որոշումը պատժի մասով անհիմն է, քանի որ շատ մեղմ պատիժ է նշանակված: Ամբաստանյալը հանցավոր ինքնավստահություն է ցուցաբերել՝ մեքենան վարել է արագ եւ հեռախոսով է խոսել, ինչը դատարանի կողմից ոչ մի ուշադրության չի արժանացել: Ավտովթարը ծանր հետեւանքներ է առաջացրել, ինչի համար առավել խիստ պատիժ է նախատեսվում»,-այսօր կայացած դատական նիստին ասաց դատախազ Արթուր Սարգսյանը։

Ավտովթարից տուժած կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը եւս միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ դերասանին 6 տարով ազատազրկել եւ 3 տարով զրկել վարորդական իրավունքից, նաեւ բավարարել Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի փոխհատուցման մասով քաղհայցը:

Վարդան Պետրոսյանի փաստաբանն էլ իր հերթին նշեց, որ ամբողջությամբ պետք է մերժել տուժող կողմի բողոքը։ Այս դատական նիստին Վարդան Պետրոսյանին խոսքի իրավունք չտրվեց։ Դատը հետաձգվեց  տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի անհետաձգելի մեկ այլ դատական նիստ ունենալու պատճառաբանությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ