16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հենց իր տան բակում դանակահարել են ավագ քննիչին. Նա ի վիճակի չէ հաղորդում տալու

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած […]

Հացի խանութում Տիգրանը ոսկյան շղթա է հափշտակել

Հունիսի 26-ին, ժամը 20.40-ին, ոստիկանւթյան Շենգավիթի բաժին էր զանգահարել 1963 թ. ծնված Նունուֆար Զ.-ն և հայտնել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 27/1 հասցեում գործող հացի խանութում մի տղա հափշտակել է 11 գ կշռով իր ոսկյա շղթան և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 21.15-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Տիգրան […]

Արման Սաղաթելյանը նախագահին պաշտոնից ազատվելու մասին դիմում է ներկայացրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. « Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ […]

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 24-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը, որին հուլիսի 14-ին, ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն երիտասարդը տուն չի հասել և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Կաչաղ Մամոյանի գտնվելու […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի […]

13 ամյա տղային աչքից զրկած ուսուցչուհին խուսափում է պատժից.նոր մանրամասներ

«Գործը արդեն ամիսներ դատարանում է, սակայն դատավարությունը այդպես էլ չի սկսում: Մեղադրյալը գալիս է դատարան՝ պաշտպան է ուզում, պաշտպանն է գալիս գործի նյութերին ծանոթանալու համար ու հետո հիվանդանում է ու էսպես գործը ձգձգվում է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր տեղեկացրեց ուսուցչուհու բռնարարքից տուժած Մեսրոպ Խաչատրյանի  շահերի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը: Henaran.am-ը քանիցս անդրադարձել է արդեն դատաքննության […]

Փողոցում փակելով քաղաքացու բերանը՝ հափշտակել են բջջային հեռախոսը. ՀՔԾ

Անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է  «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ […]

«ԲՄՎ»-ն անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով

Հուլիսի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում պատահաբար անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով, ով մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Պարային երեկույթի ժամանակ ծեր կինը տղամարդու դեմքին ծծմբաթթու է լցրել

Իժեվսկում ծեր կինը մի տղամարդու երեսին ծծմբաթթու է լցրել պարային երեկույթի ժամանակ: Նման երեկույթների ժամանակ սովորաբար հավաքվում են թոշակառուներն ու պարում: Նախնական տվյալներով` կինը հոգեկան հիվանդ է եւ նախկինում մի քանի անգամ ծծմբաթթու է լցրել կենդանիների վրա: Ոստիկանությունը փնտրում է կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:  

Կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Դրական գնահատելով հաշվետու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի