16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թմրանյութով փաթեթ և գլանակ

Հուլիսի 21-ին, ժամը  21.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Վաղարշապատի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ազատ Ս.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կիսաչոր, ընդհանուր 7.8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, և ծխախոտի  գլանակ` նույն զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Բերման ենթարկվեց գետնանցումից

Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հովհաննես Ն.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, նշված վայրում փորձել է գողանալ  1975 թ. ծնված Հրաչյա Ա.-ի բջջային հեռախոսը, իսկ ժամը 18.50-ին գետնանցումի կրպակներից մեկից գողացել է 1987 թ. ծնված […]

Որո՞նք են Հայաստանում և Արևելյան գործընկերության երկրներում ամենասուր կոռուպցիոն երևույթները

2015-ի հուլիսին Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած զեկույցը՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5 երկրներում կոռուպցիոն վիճակի վերաբերյալ, ներկայացնում է մի քանի կարևորագույն խնդիր, որոնք առկա են բոլոր երկրներում: Նման տարածաշրջանային ուսումնասիրություն առաջին անգամ է իրականացվում Թրանսփարենսի ինթեներշլի կողմից: Այն (բացառությամբ Բելառուսի) վերաբերում է Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ քննարկմանը […]

Արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվում

Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2015թ. թիվ 728-Ն որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում   օրեր առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով:            Ծրագիրը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության […]

Գորիսում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց: Քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ […]

Վարորդը ղեկին քնել է. Ռուսաստանում սարսափելի ավտովթարը 11 հոգու կյանք է խլել /ֆոտո, վիդեո/

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, միմյանց են բախվել երթուղային ավտոբուսն ու բեռնատարը: Վթարի արդյունքում 11 հոգի մահացել է, եւս 28 հոգի վիրավոր է, նրանց թվում երեխաներ կան, գրում է РИА “Новости” –ն: Ուղեւորատար ավտոբուսում 43 հոգի է եղել, որոնցից 3-ը` երեխաներ: Նախնական տվյալներով` բեռնատարի ուղեւորը քնել է ղեկին, մեքենան դուրս է […]

Սուրուչի ողբերգության ժամանակ օգտագործվել է ռուսական արտադրության պայթուցիկ նյութ

Թուրքիայի Սուրուչի շրջանում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանությունը շարունակում է մանրակրկիտ հետաքննություն վարել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթուցիկը պատրաստված է եղել ռուսական արտադրության տրինիտրոտոլուոլ (տրոտիլ) նյութից, գրում է Ermenihaber.am-ը: Ոստիկանությունը ուսումնասիրում է նաև  տարածքը վերահսկող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է  գլխաշորով մի կին մտնում մշակութային կենտրոնի այգի, որտեղ տեղի է ունեցել […]

Սուրիկ Խաչատրյանի որդին քննչական կոմիտեին խնդրանքով է դիմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հուլիսի 20-ին պետք է տեղի ունենար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և տուժող Հարություն Զաքարյանի առերեսումը: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Խաչատրյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե և […]

ՀՔԾ պետը կհամալրի պետական և ծառայողական գաղտնիքի տիրապետող պաշտոնատար անձանց ցանկը

Հայաստանի քննչական ծառայության պետը կհամալրի այն պետական պաշտոնյաների ցանկը, որոնք հաստատված են Կառավարության 1997թ.` «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ, որում նախատեսվում է կատարել փոփոխություն: Որոշման նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Պերմյակովի դատաքննությունը կսկսվի մինչև օգոստոսի 10-ը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության բացահայտման նպատակով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար: Նախագահն ընդգծել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի