20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատավորին ընտրում է համակարգիչը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Արդեն մեկ տարուց ավել է՝ Երևանի դատարանների նախագահները, դատական գործերը ստանալիս, այլևս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին: Նրանց փոխարեն դատավորին ընտրում է համակարգիչը: Նոր համակարգը ներդրվել է գործերը «արդար» բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նորամուծության «մեղավորը» Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն է:

 Ըստ լուրերի՝գործերը ստանալիս նա դրանք մակագրել է այն ժամանակ, երբ դատավորներից որևէ մեկը «խնդրել» է գործն իրեն տալ, կամ էլ հայցվորն է «դիմել»: Նկատենք, սակայն, որ այս նորամուծությունից հետո շատ հաճախ այնպես է ստացվում, որ տնտեսական հայցերը քննում է այնպիսի դատավոր, որը թվերից, մեղմ ասած, «գլուխ չի հանում»: «Ժողովուրդ»-ը Ուզունյանից հետաքրքրվեց՝ ճիշտ է, որ իր սուբյեկտիվ գործելաոճի արդյունքում է նոր համակարգը ներդրվել, ինչին նա պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պրովոկացիա կա, և դրա համար չեմ պատասխանում»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ