19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

1000 մարդիկ քարկոծում են անչափահաս մի աղջկա.Համացանցում հայտնվել է եզդիներին պախարակող կեղծ տեսանյութ

Համացանցում ժամեր առաջ ինչ-որ անդեմ, միայն էժանագին քլիք հավաքող կայքեր տեսանյութ են տարածել, թե իբր Իրաքի Մոսուլ քաղաքի եզդի համայնքի շուրջ 1000 մարդիկ քարկոծում են անչափահաս մի աղջկա, ում միակ մեղքը եղել է տանից փախչելն ու իր սիրած մահմեդական տղայի հետ ամուսնանալու ցանկությունը:

Էժանագին նյութի շնորհիվ նույնքան էժանագին կայքերը րոպեների ընթացքում մեծ դիտողականություն ունեցան, իսկ վատաբանող մեկնաբանությունների մասին խոսելն ավելորդ է:

Ես՝ «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանս, Հայաստանի եզդիական համայնքի անունից վստահեցնում եմ, որ տեսանյութում երևացող մարդիկ, չարաբաստիկ դրվագները բացառապես ոչ մի կապ չունեն եզդիներիս հետ: Սույս կայքերը վերցրել են նյութ և նույնիսկ առանց հղման ինքնուրույն որոշել, որ տեսանյութում պատկերվածներն ազգությամբ եզդիներ են: Նրանք, սակայն, կիսագրագետ լինելով՝ մի քանի հանգամանք հաշվի չեն առել:

Առաջին՝ տեսանյութում հնչում է թուրքաարաբական ինչ-որ կլկլոց, որը մեր ազգի հետ ոչ մի աղերս չունի, իսկ եզդիներն ու ազգին լավ ճանաչողները կփաստեն, որ ոչ մի իսկական եզդի նմանօրիանակ երգեր չի լսում:

Երկրորդ՝ տեսանյութում պատկերված տղամարդիկ առանց գլխաշորերի են, իսկ եզդիները, հատկապես իրաքաբնակները, կրում են կարմիր գույնի գլխաշորեր:

Երրորդ՝ ազգիս, հատկապես իրաքաբնակների համար մեղք է հագնել կապույտ գույնի որևէ հագուստ, իսկ ահա, ինչպես բոլորդ եք տեսնում, սույն տեսանյութում երևաոցող տղամարդկանց մեծամասնությունը կապույտ հագուստով է:

Վերջին ամենակարևորն ու տեղեկությունները հերքող փաստը. Մոսուլում և դրա հարակից տարածքում արդեն մի քանի տարի է, ինչ եզդիներ չեն բնակվում. պատճառը մահմեդականների հետ կրոնական խնդիրն է:

Նման լրատամիջոցներին, (թեև ամոթ է նրանց լրատվամիջոց կոչելը), խորհուրդ կտանք նման աղբի շնորհիվ եզդիներին, ինչպես նաև բոլոր մյուս ազգերին պախարակող տեսանյութերով չինքնահաստատվել: Գոնե այս շրջանում հարգեք մեր մեծ վիշտը:

Կանխավ շնորհակալությամբ՝ «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ