16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անի Երանյանի ավտոմեքենան ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել եւ բախվել դատավորի մեքենային. ՔԿ

Դերասանուհի Անի Երանյանի վարած ավտոմեքենան հուլիսի 18-ին ոչ թույլատրելի հատվածից է դուրս եկել մայրուղի եւ դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենային: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեյի մամլո ծառայությունից: ՔԿ փոխանցմամբ ՝ նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» […]

Ահաբեկչություն Թուրքիայում. 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի Սուրուչ քաղաքում` Սիրիայի սահմանին, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում 27 հոգի մահացել է, կան հարյուրավոր վիրավորներ: Նախնական տեղեկություններով` մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանի մոտ, գրում է РИА Новости–ն: Պայթյունից վնասվել են նաև հարակից շինությունները, կոտրվել են ապակիներ։ Այժմ շրջանում աշխատում են շտապօգնության մեքենաները և բուժանձնակազմն առաջին բուժօգնությունն է տրամադրում վիրավորներին։ Այլ […]

Հայկի հանդեպ դատաստա՞ն.մանրամասներ

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող՝Հայկ Կյուրեղյանին զրկելով դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքից, դատարանը խախտում է նրա արդար դատավարության իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» դիտորդ Նելլի Հարությունյանը։ «Հայկ Կյուրեղյանը հրաժարվում է փաստաբանից, հետեւաբար չի կարելի նրան […]

Անի Երանյանը կմեղադրվի՞

Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին հուլիսի 18-ին դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնեց  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 18:30-ի սահմաններում դերասանուհի Անի Երանյանի եւ դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող […]

Ի՞նչ են ուզում օդաչուները /վիդեո/

«Մենք պետական պալիտիկայի մեջ չենք ուզում մտնել, բայց լավ գիտենք, որ մեզ փող չունեն տալու: Մենք ինչ ենք պահանջում՝ ասում ենք, սառեցրեք մեր գումարները, որ հանարավորություն չունեք տալու: Գոնե ամսականը տվեք էս մարդիկ յոլա գնան ու տեսնեն ինչ քար ա գալիս իրենց գլխին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին օդաչու Մաքսիմ Հակոբյանը: «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք […]

18-ամյա Անին բենզինով այրել է սիրած տղամարդուն

Անին դեռ բողոքարկում է իր նկատմամբ սահմանված պատժաչափը: Նրա համար ամենասոսկալի պատիժը արդեն գործում է՝ փշրված ճակատագրի ու սիրո վախճանը: 18 ամյա աղջնակը սիրահարված էր.”Չգիտեմ ինձ թվում էր սիրում էի ու մեկ էլ էտ դաժան օրը, իրա բառերը՝ ինձնից պահանջում էր այն ինչը չէի կարող անել:Այլասերվածի նման էր խոսում, հայհոյում…”,-Henaran.am-ին պատմեց նա: Ինքնասիրությունը վիրավորված աղջիկը […]

Ռազը դանակահարել է Հովոյին

Հուլիսի 16-ին, ժամը 00.42-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Հովհաննես Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Հովհաննես Մ.-ի կինը հայտնել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ամուսնուն դանակով հարվածել է ոմն Ռազ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների […]

Այ հարիֆ, գոնե ավտոյիդ համարները փակեիր.փողոցներում փակցվել են ակտիվիստների հայհոյախառն արտահայտություններով լուսանկարներ /ֆոտո/

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ընդդիմադիր քաղաքացի  Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում ակտիվիստների լուսանկարներ է հրապարակել, որոնցում վիրավորական արտահայտություններ են գրված նրանց հասցեին:  Այդ լուսանկարները փակցված են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Լուսանկարներում հայտնվել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ակտիվիստներ Նարեկ Այվազյանը,Արտուշ Այդինյանը ինչպես նաև «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի