20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկները անժամկետ նստացույց են հայտարարել

Ազատության հրապարակումայսօր  մեկնարկեց «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության նստացույցը: Այսօրվա դրությամբ նստացույցի մասնակիցների թիվը 8-ն է: Նրանց հիմնական պահանջը մեկն է` անհապաղ ազատ աձակել խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետին:

Henaran.am-ի հետ զրույցում նստացույցի համակարգող Գագիկ Սարուխանյանը նշեց, որ նստացույցը ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ հասարակ քաղաքացիներին եւ ազատամարտիկներին, որպեսզի ներգրավեն Վոլոդյա Ավետիսյանի համար մղվող պայքարին:

Գագիկ Սարուխանյանը նկատեց, որ նստացույցն անժամկետ է: Այն նաեւ սկիզբ է դնում քաղաքացիների եւ ազատամարտիկների հավաքագրման նոր գործընթացի:

Նախաձեռնության անդամները հետագա պայքարի ռազմավարություն կմշակեն, որից էլ կախված կլինի նստացույցի ժամկետը:

«Մենք պահանջում ենք ոչ միայն ազատություն` Վոլոդյա Ավետիսյանին, այլև բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև աջակցել բոլոր հզոր խմբերին` «Ո’չ թալանին», «Ոտքի Հայաստան» կամ «Հիմնադիր խորհրդարան» կամ Սահմանադրական բարեփոխումների պայքարողներին: Բանաձևը պարզ է`Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է և ժամանակն է , որ միավորվեն բոլոր ուժերը»,-հավելեց Սարուխանյանը;

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ