20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա միանշանակ սպառողի իրավունքի ոտնահարում է. Պիպոյանը ֆոլաթթվով հարստացվող հացի մասին /վիդեո/

ՀՀ կառավարությունը 2014 թ. նոյեմբերի 13-ին հավանության արժանացրեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է հարստացվի պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով), իսկ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով:

Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Հայաստանում գիտական հետազոտությունններ իրականացրած մի շարք գիտնականներ, սակայն դեմ են արտահայտվում այս օրենքին, ավելին պայքարում են սպառողի իրավունքի ու առողջության համար:

Նրանք նշում են, որ Հայաստանում բնակլիմայական պայմանները ուրիշ են և ֆոլաթթվի ավելցուկը նույնպես բերում է մի շարք քաղցկողածին հիվանդությունների:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը խնդիրը դիտարկեց և առողջապահության տեսանյունից և սպառողի իրավունքի տեսանկյունից.«Մեր դիրքորոշումը հստակ է: Այնտեղ, որտեղ կա գիտություն ես չեմ կարող կարծիք հայտնել: Քանի որ ես բժիշկ չեմ և իմ սուբյեկտիվ տեսակետը միայն կարող եմ հայտնել նրանց դիսկուսիաների վերաբերյալ, սակայն երկրորդ տեսանկյունից սա միանշանակ սպառողի իրավունքի ոտնահարում է»,-հավելեց Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ