11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկ Կյուրեղյանին էլի չթողեցին մասնակցել սեփական դատական նիստին

 

Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին

Դատավոր Արմեն Բեկթաշյանն արգելել է ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստին մասնակցել մեղադրյալի եղբորը՝ Արեգ Կյուրեղյանին, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանին և Կյուրեղյանի մի քանի այլ համախոհներին, ովքեր նախորդ դատական նիստին հեռացվելէին  դահլիճից: Դատավորի որոշման մասին Կյուրեղյանի աջակիցներին հայտնել են դատական կարգադրիչները։

Այսօրվա նիստին կրկին ներկա չէր ամբաստանյալը: Նա հեռացվել էր դատարանից 10 դատական ժամով՝ դատավորին անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար : Նախորդ նիստին Բեկթաշյանը նրան վերադարձրել էր դահլիճ՝ հայտարարելով, որ «ընդառաջում» է նրան, սակայն այսօր կրկին թույլ չի տվել ներկա լինել նիստին։

Ի նշան համերաշխության իր որդիներին և մյուս հեռացվածներին՝ մեղադրյալի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, հրաժարվել է մտնել դատական դահլիճ:

Այսօրվա դատական նիստը, այնուամենայնիվ, հետաձգվել է գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մի քանիսի բացակայության պատճառով։ Նրանք գտնվում են արձակուրդում: Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 25-ին, մեղադրող դատախազը պետք է հանդես գա մեղադրական ճառով:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև գտնվող ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ