Ոստիկաններին տեսնելով՝ թմրանյութը տվել է անչափահաս զարմիկին, բայց արդեն ուշ էր
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 18.35-ին, բաժանմունք են բերման ենթարկել 21-ամյա Նարեկ Ա.-ին եւ ներկայացրել 15-ամյա Ս. Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ս. Մ.-ի անձնական զննության ժամանակ ձեռքի ափի մեջից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն կանեփանման զանգված` 2.19 գ կշռով:
Ս. Մ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված փաթեթը, ոստիկաններին տեսնելուն պես, պահելու նպատակով իրեն է տվել մորաքրոջ որդին` Նարեկ Ա.-ն, որն էլ բացատրություն է տվել, որ նշված փաթեթն ինքն է տվել Ս. Մ.-ին, որը ձեռք էր բերել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան տարածքից` վայրաճ կանեփի թփերից:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նարեկ Ա.-ն ուղարկվել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր:
Կատարվում է հետաքննություն: