16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանին մեղադրում են ծանր հանցագործության մեջ

Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի […]

Շրջադարձային փոփոխություն Սահամանդրության նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ […]

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. տեսանյութը ցնցել է աշխարհը /վիդեո/

Համացանցում հայտնված տեսանյութը շոկի է ենթարկել բոլորին: Տեսանյութում երեւոմ է, թե ինչպես է մայրը աղջիկ երեխային շան նման կապած հանում է փողոց եւ շան նման կերակրում: Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում:

Մասիսցի երիտասարդը «կոդեին» տեսակի թմրամիջոց է պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 2-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 մգ 2 ներարկիչ` լցված 3.2-ական մգ բաց շագանակագույն լուծույթով: Ըստ Արթուր Կ.-ի հայտարարության` ներարկիչների մեջ լցված լուծույթը «կոդեին» տեսակի թմրամիջոց […]

Նախագահի մամլո խոսնակի կնոջ 470 միլիոնանոց տունը /ֆոտո/

Ռուս ընդդիմադիր գործից Ալեքսեյ Նավալնին համացանցում տարածել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ` գեղասահորդուհի Տատյանա Նավկայի տան լուսանկաները, որը գտնվում է Ռուբլյովկայում: Նավալնին գրել է, որ տան տարածքը 779 քառակուսի մետր է, այն արժեցել է 470 միլիոն ռուբլի: Նշվում է նաեւ, որ Նավկան այս տունը ձեռք է բերել այս տարվա ընթացքում: […]

Անհայտ կորած 27-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 12-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Գայանե Առուստամյանի անհայտ կորելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Առուստամյանը Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանը` պատգամավորի թեկնածու

Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը, գրում է Ermenihaber.am-ը: Բեյհանը նշել է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, […]

Պերմյակովի փորձաքննության արդյունքում կարեւոր տվյալներ են ստացվել

Հայ փաստաբանները կարեւոր տվյալներ են ստացել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննությունից: Այս մասին Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում կայացած փորձաքննությունից հետո լրագրողներին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, որը ներկա է եղել փորձաքննությանը: Փաստաբանը նշել է, որ տվյալները շատ կարեւոր են, դրանք հետո կօգտագործվեն դատավարության ընթացքում, սակայն […]

Նոր-Խարբերդում տղամարդն անձնական օգտագործման թմրանյութ էր պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1.22 գրամ կանեփանման զանգված և ծալովի դանակ: Ըստ Սարգիս Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել են […]

Տավուշցի 15-ամյա աղջիկը դպրոց է գնացել բարուրը ձեռքին. Ժողովուրդ

Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած, 1999թ. ծնված աղջկա հետ, փոխադարձ համաձայնությամբ, 2014 թվականի հուլիսի 10-ից սեռական հարաբերություններ է ունեցել, և նրանք շուրջ երկու շաբաթ Տավուշ գյուղում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի