01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքական օդուժը նորից ռմբահարել է քրդերի դիրքերը Հյուսիսային Իրաքում

Թուրքական օդուժը կրկին հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի Սինաթ-Հաֆթանին շրջաններում  գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հենակետերի ուղղությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով թուրքական անօդաչու թռչող սարքերի և այլ հետախուզական մարմինների ներկայացրած տվյալներին, նշում է, որ օդային օպերացիայի ընթացքում թուրքական «F-16» և «F-4 2020» տիպի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են ՔԲԿ-ի ստորգետնյա թաքստոցները: Թուրքական օդուժի կողմից ոչնչացվել է ՔԲԿ-ի թիկունքային զինանոցը:

Վերոնշյալ օպերացիայի ընթացքին հետևել են անօդաչու թռչող սարքերը, որոնք էլ տեղեկություն են տրամադրել օպերացիայի մանրամասների վերաբերյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ