29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չորս տականքները զինվորի դիակը 3-րդ հարկից իջեցրել են, կախել մարզահրապարակում. Ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին սպանել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը. անկողնու մեջ խեղդամահ անելուց հետո 19-ամյա տղայի մարմինը 3-րդ հարկից իջեցրել էին, տարել մարզահրապարակ և կախել պտտաձողից: Նրա մարմինը հայտնաբերել էին հունվարի 29-ին, ժամը 06.35-ին: Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում թեև նախաքննությունը ավարտվել է, բայց մեղադրական եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Կողմերը ծանոթանում են գործով նյութերին: Թե՛ տուժողի իրավահաջորդի, թե՛ 4 մեղադրյալների փաստաբանները  նշեցին, որ քանի որ գործերին ամբողջությամբ ծանոթ չեն, չեն կարող մեկնաբանություն տալ:

Դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, նշեց, որ թեև ամբողջությամբ ծանոթ չէ փաստաթղթերին, բայց իր համար պարզ է, որ նախաքննությունը ճիշտ ուղղությամբ է ընթացել, մանրամասներ են բացահայտել և ակնհայտ է, որ «այդ 4 տականքներն են արել սպանությունը»:

Հիշեցնենք, սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանց ներկայացուցիչները պնդում են, որ գործով վկաների նկատմամբ ճնշում է գործադրվում: Նրանք պատանդի կարգավիճակում են:

Արկադի Բարսեղյանը զարմացած է, քանի որ Վաչեն նունիսկ չի ցավակցել. անկախ նրանից մեղավոր ես, թե չէ, նման ձևով գրելը նշանակում է, որ կատարվածի համար անգամ ափսոսանք չկա:

Մանրամասները` թերթի ասյօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ